National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
31.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումները
1 / 6

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմիններին հատկացված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը, ՀՀ դատական դեպարտամետի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանն անդրադարձան իրենց կառույցների աշխատակազմերի կողմից իրականացրած ծրագրերի բովանդակային մասին, ներկայացրին ծախսված գումարներն ըստ ծրագրերի եւ ուղղությունների:

Նշվեց, որ նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են, չեն արձանագրվել էական շեղումներ կամ հոդվածային փոփոխություններ:

Եվ այսպես, ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2012 թվականին ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 39 մլն դրամ, արձանագրվել է 99,73տոկոս կատարողական: Իրականացվել են բյուջետային 11 ծրագրեր, որոշ ծրագրերի իրականացման համար միջոցներ են հատկացվել նաեւ կառավարության պահուստային ֆոնդից:

Աշխատակազմի պահպանության համար օգտագործվել է 2 մլրդ 872 մլն դրամ, արձանագրվել է 89,9 տոկոս կատարողական: 100 տոկոսով օգտագործվել է վարչական օբյեկտների հիմնանորոգման համար նախատեսված շուրջ 312 մլն դրամը: Կարողությունների զարգացման համար օգտագործվել է 153,7 մլն դրամ: Իրականացվել են նաեւ արտաքին հարաբերություններին վերաբերող հոդվածները:

ՀՀ Ազգային ժողովին ճշգրտված ծրագրով հատկացվել է 2 մլրդ 984 մլն դրամ, արձանագրվել է 99,43 տոկոս կատարողական:

Հաշվետու տարում օրենսդիր մարմնի աշխատակազմն իրականացրել է 5 ծրագիր. տարվա ընթացքում հատկացումներ են եղել նաեւ կառավարության պահուստային ֆոնդից: Տեսակարար մեծ կշիռ է ունեցել աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծրագիրը. այդ նպատակով նախատեսված 2 մլրդ 722 մլն դրամն օգտագործվել է 99,87 տոկոսով: Վարչական օբյեկտների հիմնանորոգման նպատակով նախատեսված 94 մլն դրամն օգտագործվել է գրեթե 100 տոկոսով: Միջազգային կազմակերպությունների անդամակցության անդամավճարների համար նախատեսվել էր 127 մլն դրամ, որն օգտագործվել է 93,5 տոկոսով:

ՀՀ կառավարության աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 30 ծրագիր, որոնց իրականացման համար հատկացվել է 10 մլրդ 299 մլն դրամ, կատարողականը կազմել է 72,9 տոկոս, քանի որ որոշ ծրագրեր իրականացվել են արտաքին աջակցությամբ: ՀՀ Սահմանադրական դատարանին հաշվետու տարում հատկացվել է 408,5 մլն դրամ, կատարողականը կազմել է 98,36 տոկոս: Իրականացվել են 5 ծրագրեր, միջոցների հիմնական մասն ուղղվել է ընթացիկ ծախսերին: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին տրամադրվել է 282,9 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Աշխատակազմն իրականացրել է 3 ծրագիր: ՀՀ Արդարադատության նախարարությունն անցած տարում իրականացրել է 20 ծրագիր, որոնց իրականացման համար հատկացվել է 12,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հատկացվել է 260,5 մլն դրամ, որն օգտագործվել է 97,81 տոկոսով: ՀՀ Գլխավոր դատախազության ծախսերի համար հատկացվել է 2 մլրդ 500 մլն դրամ,կատարողականը կազմել է 98, 3տոկոսով:ՀՀ Վերահսկիչ պալատին հատկացվել է 866,4 մլն դրամ, կարատողականը կազմել է 99,9 տոկոս: ՀՀ Դատական դեպարտամենտին հատկացվել է 6,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97, 5 տոկոս: ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացվել է 317,2 մլն դրամ, ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 2 մլրդ 474 մլն դրամ, կատարողականը կազմել է 89,6 տոկոս:

Նույն օրը տեղի ունեցած ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին հաշվետու տարում ՀՀ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, որի ֆինանսական մասը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ մարզերի ղեկավարներն անդրադարձան կատարված ծրագրերին եւ աշխատանքներին:

Գլխավոր գանձապետն ասաց, որ հաշվետու տարում հանրապետության բոլոր մարզերին հատկացվել են այնքան դրամական միջոցներ, որքան անհրաժեշտ է եղել նախատեսված ծրագրերի իրականացման համար:

Հանրապետության բոլոր մարզերում նախատեսված ծրագրերն իրականացվել են գրեթե 100 տոկոսով. թերակատարումներ են գրանցվել սոցիալական փաթեթով ապահովման ծրագրում. այն բոլոր մարզերում կատարվել է 50-60 տոկոսով: Այս ծրագրով նախատեսված 230,5 մլն դրամից օգտագործվել է ընդամենը 88,5 մլն դրամը: Թերակատարում է արձանագրվել նաեւ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 1 մլրդ 343,5 մլն դրամի մասով. այստեղ արձանագրվել է 69,8 տոկոս կատարողական:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ անցած տարում ընդհանուր առմամբ Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է 46 մլրդ 763 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:


12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am