National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մաղթում եմ ձեզ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն:

Տա Աստված, որ ծնողական սիրով ու հոգատարությամբ, ընկերական նվիրվածությամբ, աշակերտական հետաքրքրությամբ ու ձգտումներով իմաստավորվի ձեր կյանքը եւ այն պարտավորեցնի ձեզ, որ նույնպիսի սիրով ու պատասխանատվությամբ նայեք մարդկանց ու աշխարհին: Թող ձեր բարի ցանկությունները իրականություն դառնան, մանկական ձեր անմեղ չարաճճիությունները ձեր հասունության հետ վերածվեն մտքի խիզախության, թող ձեր առողջ մարմնում առողջ հոգի լինի, անսահման սեր ու բարություն եւ օրերից մի օր էլ նման բարեմաղթանքներով դուք դիմեք ձեր երեխաներին ու թոռներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am