Հունիսի 8-ին Երիտասարդական խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելեցին Նուբարաշենի զորամասերից մեկը ։
Զինվորական ակումբում կայացած հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ ժամկետային զինծառայողների եւ երիտասարդ սպաների առօրյային, նրանց հուզող խնդիրներին։
Զրույցի ընթացքում երկուստեք եղան բազմաթիվ հարցադրումներ։
Զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորները նվերներ ստացան։