National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.06.2013
ՀՀ Ագային ժողովի արտահերթ նստաշրջանում
1 / 8

Հունիսի 19-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը:

Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի համոզմամբ` պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն եւ խրախուսվեն արտաքին ներդրումները: «Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին եւ շահագրգիռ կողմերին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել»- իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հանրապետության օժտված երեխաները նույնպես կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն» եւ «ՀԱԿ» խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում ներդրումային ծրագրերը չեն ծառայում իրենց նպատակին:

«ՀԱԿ» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ չցանկանալով խանգարել Հայաստանում ներդրումային գործընթացին, խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Սամվել ֆարմանյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են գրավոր առաջարկներ, որոնք ընդունվել են:

Կազմակերպված քվեարկության արդյունքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ապա երկրորդ ընթերցմամբ ընդունեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը եւ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ու «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ կառավարությունը պատգամավորներից առաջարկներ չի ստացել:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա պատգամավորներին առաջարկեց հավանության արժանացնել նախագիծը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ փաթեթի ընդունմամբ կբարձրացվեն դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը ապահովող երաշխիքները, մասնավորապես կիրագործվի դատավորի պաշտոնի համար անհրաժեշտ որակներով օժտված անձանցով համալրելու պետական քաղաքականությունը, կներդրվեն հավակնորդներ օբյեկտիվ գնահատման գործընթացն ապահովող մրցակցային ընթացակարգեր, կիրացվեն դատավորների ընտրության գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու վերաբերյալ միջազգային փաստաթղթերի պահանջները:

ՀՀ արդարադատության նախարարը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հրայր Թովմասյանը նշեց, որ 1-2-րդ ընթերցման ընթացքում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթը ներկայացվում է ՀՀ-ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակին մասնակցության իրավունքի հստակեցման, ինչպես նաեւ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու խնդիրները լուծելու նպատակով: Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար կուտակային վճար չի հաշվարկվելու, նաեւ վերանալու է այդ անձանց եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու անհրաժեշտությունը:

Փաթեթեի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշեց, որ ելնելով աշխատավարձի քաղաքականության հիմնական նպատակներից, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2013-2017թթ. ծրագրի դրույթների իրականացման անհրաժեշտությունից, առաջարկվում է նվազագույն աշխատավարձի գործող չափը նախկին 35000 դրամի փոխարեն սահմանել 45000 դրամ: Նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ ստանում է 160 հազար անձ: Առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված? անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաեւ փաթեթի մյուս նախագծերում: Նախարարը տեղեկացրեց, որ 2014 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձները:

Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ առաջարկեց հավանության արժանացնել այն:

Խորհրդարանը  երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է արտերկրում ՀՀ կենսաչափական անձնագրի ստանալու դեպքում պետական տուրքի սահմանմանը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի 300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները նույնպես ստանան սահմանված 3,5 մլն դրամ դոտացիա:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրորեն հնարավորություն է տալու համայնքների բնակիչներին՝ ավագանուն ներկայացված դիմումներով մասնակցել համայնքային   խնդիրների քննարկմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ   պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարից ներդրված եկամտահարկի պահանջներով: Սահմանվում է «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» հասկացությունը, դրա հաշվարկման, նշանակման, վճարման կարգն ու պայմանները:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հակոբ Հակոբյանը:

«Պետական կեսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղեկացնելով, որ ստացված առաջարկների մի մասն ընդունվել է:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաեւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց հիմնական զեկուցողն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա տեղեկացրեց, որ նախագծերի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, ուստի դրանք փոփոխություններ չեն կրել:

Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն այնուհետ  քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվեցին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը:

Կազմակերպված քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց քննարկված մոտ երկու տասնյակ օրենքների նախագծերը:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց եւ վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Վարդան Արամյանը ներկայացրեց նաեւ  «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջարկով խորհրդարանականները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկը  հիմնականում կուղղվի սիրտանոթային, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի կանխարգելման աշխատանքներին:

Այս համաձայնագրերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունը դրական էր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի ներկայացմամբ պատգամավորներն սկսեցին քննարկել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» համաձայնագիրը:

 Արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի հունիսի 20-ին:
 


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am