National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.07.2013
ՀՀ Ազգային ժողովում շարունակվեց համաեվրոպական խորհրդաժողովի աշխատանքը
1 / 16

Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում շարունակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի աշխատանքը:

Առաջին նիստում, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց զեկույցները ներկայացրին «Օրենքների եւ այլ իրավական ակտերի դատական վերահսկողությունն անկախ դատական մարմինների կողմից, տարբեր երկրների փորձը սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգի արմատավորման եւ այդ հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցության ոլորտում» թեմայի վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետ Անդրաս Շայոն «Սահմանադրական դատարանները եւ ժողովրդական ներկայացուցչությունը» ելույթում ներկայացրեց իր երկրում սահմանադրական վերահսկողության փորձը, տարիներ առաջ Հունգարիայում մահապատժի վերացման վերաբերյալ կայացված որոշումը եւ դրա հանրային արձագանքներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումը:

Բելառուսի Սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշեւիչի ելույթի թեման էր «Իրավունքի գերակայությունն ու օրենսդիր իշխանության հայեցողության սահմանները», որում նա, ներկայացնելով այդ ոլորտում բելառուսական փորձն ու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, նկատեց, որ իրավական պետությունն անհնար է պատկերացնել առանց օրենքի գերակայության եւ նրա բաղադրիչների:

Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի անդամ Ոյսեխ Հերմելինսկին հանդես եկավ «Դատավորների անկախության սկզբունքը սահմանադրական տրիբունալի պրակտիկայում» զեկույցով, ներկայացրեց այդ ոլորտում իր երկրի փորձն ու առկա խնդիրները: Ըստ նրա՝ եւ Լեհաստանում, եւ աշխարհի տարբեր պետություններում այսօր արդիական է գործադիր իշխանությունների ձգտումը՝ մեծացնելու իր վարչական լծակներն ու ազդեցությունը դատարանների վրա:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի դատավոր Միխայիլ Կլեանդրովը ներկայացրեց «Եվրոպական չափանիշները դատավորների կարգապահական պատասխանատվության ոլորտում եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը» զեկույցը: Միխայիլ Կլեանդրովը նկատեց, որ այդ ոլորտում առկա է օրենսդրական անկատարություն եւ «լողացող» ձեւակերպումներ, անհրաժեշտ է կատարել օրենսդրական բարեփոխումներ:

Անդորայի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ-Լարսենը գործընկերներին ներկայացավ «Ազգային հայեցողության շրջանակների հարցը» ելույթով, առաջարկելով մտածել այն հարցի վերաբերյալ, թե ՄԻԵԴ-ի դատավորները մարդու իրավունքների պաշտպանության որոշ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս ինչպես պիտի առաջնորդվեն՝ ազգային հայեցողությամբ կամ առանձնահատկություններից ելնելով, թե անհրաժեշտ է ունենալ միասնական եվրոպական մոտեցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կալանավորված անձանց ընտրական իրավունքին, արհեստական բեղմնավորմանը եւ այլն:

Հաջորդ նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի փոխգործակցությունը պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների հետ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու գործում» թեմայի վերաբերյալ հնչեց մեկ թեմատիկ զեկույց, որը ներկայացրեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փասատաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա խոսեց «սառեցված հակամարտություների» տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունից:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով հուշագիր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am