National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.07.2013
Պարզաբանում

1in.am կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի ընթերցողներին նրանց կողմից շարունակվող միտումնավոր ապակողմնորոշումից եւ թյուրիմացություններից զերծ պահելու համար ստիպված ենք եւս մեկ անգամ անդրադառնալ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից գնումների միջոցով ապարանքների կամ ծառայությունների ձեռքբերմանը, այս անգամ՝ ավիատոմսերի մասով: Տեղեկացնենք, որ նշված ԶԼՄ-ների վերջին հրապարակման մեջ նշված ժամանակահատվածում ավիատոմսեր են ձեռք բերվել Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների համար, այդ պատճառով էլ վճարումները կատարվել են ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարներից: Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում ԱԺ պատվիրակությունների համար ձեռք բերված ավիատոմսերին, դրանք, ինչպես եւ նախկինում, գնվել են բացառապես մրցույթների միջոցով, գործուղումների համար նախատեսված գումարների հաշվին:

Հետագա թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք լրատվական դաշտի ու հատկապես 1in.am կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերներին ավելի ուշադիր ծանոթանալ գնումների ոլորտը կարգավորող իրավական դաշտին եւ դրանց վերաբերյալ տեղեկատվություն պարունակող համապատասխան պաշտոնական կայք-էջին, ինչպես նաեւ համագործակցել մեզ հետ, ինչի պատրաստակամություն հայտնել ենք մշտապես:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am