National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորեց Յուրգեն Կլիմկեի այցը Լեռնային Ղարաբաղ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական հարաբերություններին, քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, կարեւորելով երկկողմ կապերի խորացումը, անհրաժեշտ համարեց ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների միջեւ համագործակցությունը: Հատկապես ընթացիկ ժամանակահատվածում եւ ապագայի համար կարեւորվեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Բունդեսթագում իրական եւ հստակ տեղեկատվություն եւ պատկերացումներ լինեն Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց առանձնահատկությունների մասին: Արտակ Զաքարյանը կարեւորեց նաեւ Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար պետության դերը ՀՀ-ԵՄ երկխոսության հետագա զարգացման գործընթացներում: Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու խնդրին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հիմնավորեց կայացված որոշման գործոնները եւ հանգամանալից պատասխանեց հյուրերի հարցերին:

Խորհրդարանականներն անդրադարձան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից՝ ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն նշեց, որ Գերմանիան կարեւորում եւ աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:


13.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն աշխատանքը, որ տեւական տարիներ իրական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am