National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.09.2013
Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
1 / 3
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂ հիմնախնդրի եւ ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական կարգավորման կողմնակից:

Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն ապահովելու հարցում:

Նույն օրը Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ամրապնդումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քաղաքական երկխոսության համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից կողմերը կարեւորեցին Ջերմուկի եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ ստորագրված հուշագիրը, ինչը հնարավորություն է ստեղծում զարգացնելու երկու առողջարանային քաղաքների միջեւ համագործակցությունը:

Կողմերը զուգահեռներ անցկացրին հայ եւ չեխ ժողովուրդների պատմական զարգացումներում` համոզմունք հայտնելով, որ երկու երկրների պատմական ընդհանրությունները հիմք կհանդիսանան հայ-չեխական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպմանը մանրամասն ներկայացվեց ՀՀ-ի Եվրոպական օրակարգի կատարած խնդիրները, բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացները: Կարեւորվեց Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ Չեխիան այդ ծրագրի հիմնական դերակատարներից է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Խորհրդարանում Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը չեխ խորհրդարանականների հետ քննարկեց Եվրոպական միության հետ երկխոսությունը շարունակելու, եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ Մաքսային միությանն առնչվող հարցեր: Նա մանրամասն պարզաբանումներ տվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ՝ խոսելով երկրի անվտանգության, ԼՂ խնդիրների մասին: Տիկին Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ներքին բարեփոխումներ իրականացնելու լրջագույն աշխատանքը, որը կատարվել է ԵՄ-ի հետ, անպայմանորեն պիտի լինի շարունակական: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ տիկին Զոհրաբյանը նշեց, որ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Չեխիայի հարաբերություններին՝ ինքը, այդուհանդերձ, ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Չեխիայի դիրքորոշումը կլինի շատ ավելի հավասարակշռված:

Կողմերն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության չորս հիմնական ուղղություններով Հայաստանի հետ նախատեսված համագործակցության խորացմանը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am