Սեպտեմբերի 23-ին ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ խմբի անդամ Հեղինե Բիշարյանը հանդիպեցին ճանաչողական այցով Հայաստան ժամանած եգիպտացի լրագրողների հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եգիպտոսի բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ Եգիպտոսի ներքաղաքական զարգացումներին: Հայ խորհրդարանականները նշեցին, որ մշտապես հետեւում են Եգիպտոսում քաղաքական իրավիճակին եւ հույս հայտնեցին, որ այս տարվա վերջին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակը կկայունանա:
Մկրտիչ Մինասյանը եւ Հեղինե Բիշարյանը պատասխանեցին նաեւ եգիպտացի լրագրողների հարցերին: