National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
30.09.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ
1 / 2

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ  փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը:

Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել  պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ  ՀՀ-ում գենդերային հավասարության ուղղությամբ կատարվել են դրական փոփոխություններ: Նրա խոսքով`  այժմ աճում է կանանց թիվը պետական կառույցներում, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր  ԱԺ-ում կին պատգամավորները 14-ն են՝ պատգամավորների 10 տոկոսից ավելին: Նրանցից 9-ը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ են, որոնցից 2-ը ընտրվել է  մեծամասնական ընտրակարգով: Կառավարության կազմում 2 կին նախարար կա: Նաեւ մոտ  24-25 գյուղական համայնքներ ղեկավարում են կանայք: Ընդ որում, դրանք հիմնականում սահմանամերձ եւ փախստականներով բնակեցված համայնքներ են՝ սոցիալական եւ կենցաղային խնդիրներ ունեցող:

 Տիկին Նաղդալյանը նշեց, որ պետությունը ստանձնել է պարտավորություն՝ մինչեւ 2020 թվականը ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, հատկապես ավագանիում: Այս գործընթացը շարունակվելու է նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Տիկին Նաղդալյանն ավելացրեց, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի շուրջ կազմակերպվել են բազմակողմանի  քննարկումներ մարզերում եւ լսումներ խորհրդարանում: Փոխնախագահի կարծիքով՝ պիտի ստեղծել ազգային մեխանիզմ, բարձրացնել կրթական մակարդակը, եւ այդ դեպքում  օրենքը կդառնա լիարժեք գործող:  Կողմերը քննարկեցին նաեւ գենդերային հավասարության ռազմավարական փաստաթղթերը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ՀՀ ընդունել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, կանանց դիրքերի բարելավման ազգային ծրագիր եւ հայեցակարգ:



30.09.2013
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված Հանրային հեռուստառադիոընկերության 20...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am