National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հոկտեմբերի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է լինելու կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, կարգավորվող ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումների խրախուսման եւ կարգավորման դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2013 թվականին հանձնաժողովի կողմից լրամշակվել եւ օրենսդրական նոր իրավակարգավորմանն են համապատասխանեցվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ հանձնաժողովը համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ է իրականացնում էներգետիկայի բնագավառի լիցենզավորման եւ էլեկտրական էներգիայի (հզորության) ու բնական գազի ներկրման եւ արտահանման գործունեության լիցենզավորման կարգերում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ըստ պարոն Շաբոյանի, հիմք ընդունելով ներկայացված տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը, բացահայտված հիմնախնդիրները, ինչպես նաեւ հաշվի առնելով նախորդ տարիներին տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կուտակած փորձ՝ սահմանել է այն միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են մրցակցության պայմանների ապահովմանը, բարելավմանը եւ երկրի տնտեսական բնագավառի բարեփոխումների արդյունավետ խթանմանը:

Հանձաժողովը նաեւ քննարկեց եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծին, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել նպաստավոր պայմաններ երաշխիքային ֆոնդի գործունեության համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ասաց, որ նախագծի ընդունումը  կապահովի ՀՀ հասարակության սոցիալական տարբեր խմբերի համար բարձր առաջադիմության հենքի վրա կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ կկարգավորի տարբեր բուհերի կողմից ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը: Արդյունքում կբարձրանա ուսանողների ուսման առաջադիմությունը, կապահովվի սոցիալական տարբեր խմբերի կրթության  մատչելիությունը, ֆինանսական նոր մեխանիզմներ կներդրվեն, եւ ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը  կհստակեցվեն:

ՀՀ ԿԳ նախարարը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց նաեւ «Նախնական մասնագիտական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնության խնդիրն է ապահովել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելությունը, մասնագիտական կրթության մեջ ներդրվող միջոցների արդարացվածությունը՝ աշխատաշուկայում արտահայտվածության տեսանկյունից: Թվարկված բոլոր խնդրների կարգավորման անհրաժեշտությունը բխում է միջազգային պայմանագրերից եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից:

Օրակարգում ընդգրկված հարցերը դրական եզրակացություն ստացան եւ կընդգրկվեն  ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում: 


26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am