National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.10.2013
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
1 / 4

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի …» եռահատորյակի շնորհանդեսը:

Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր է, սակայն հայ ժողովրդի նկատմամբ ունեցած մեծ սիրուց է ծնվել «Հայաստան. հազարամյակների ուղի …» եռահատորյակը: Պարոն Շարմազանովը կարեւորեց այն փաստը , որ եռահատորյակի ստեղծման համար հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու,Կորյունի, Եղիշեի, Մովսես Կաղանկատվացու մատյաններից:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ներկայացնելով հեղինակին, նշեց, որ ինքն է գրել եռահատորյակի առաջաբանը եւ կարծում է, թե Ռաֆայիլ Զինուրովը հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է, հայ ժողովրդի պատմության մեծագույն գիտակը եւ հայկական քաղաքակրթության ջատագովը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը իր հեղինակած գրքի մասին խոսեց հայերեն՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գրել, խոսել հայ ժողովրդի մասին: Նրա խոսքով՝ եռահատորյակը, որը գրված է չափածո, իր նվերն է հայ ժողովրդին՝ ի նշան սիրո: Նա ասաց, որ իր համար Արարատ լեռն ու հայ ժողովուրդը հոմանիշներ են:

Հյուրերը նշեցին, որ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակը մեծ արձագանք է գտել Ռուսաստանի Դաշնությունում եւ քննարկվում է մտավորակնների, պատմաբանների, լրագրողների կողմից:


25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am