National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային:

Ողջունելով Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը եւ բարձր գնահատելով հայ-լատվիական հարաբերությունների բարձր մակարդակը ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նրա խոսքով` երկու խորհրդարանների հարաբերությունները կայուն հիմքերի վրա են եւ ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձեւաչափերը: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջազգային կազմակերպություններում երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ փոխանցելով Լատվիայի Սաեյմայի նախագահի ջերմ ողջույնները` Լատվիայի խորհրդարանի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն բարձր գնահատեց երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց համագործակցության հետագա խորացումը եւ զարգացումը տարբեր ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Երկուստեք կարեւոր համարվեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը տարբեր ուղղություններով եւ ձեւաչափերով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am