National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2013
ԱԺ փոխնախագահը եւ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Լատվիայի խորհրդարանական պատվիրակության հետ
1 / 3

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց հայ-լատվիական հարաբերությունների զարգացումը հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Լատվիա կատարած այցից հետո: Նա անդրադարձավ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝  այն գնահատելով  որպես նմանատիպ ոճրագործությունները կանխելու անհրաժեշտ պայման, ներկայացրեց տարածաշրջանային անվտանգությանն ուղղված, մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերը: Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի դիրքորոշման մասին՝ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ այդ քաղաքականությունը չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ակտիվացմանը, ավելին՝ մեր երկիրը պատրաստ է ԵՄ-ի հետ  համագործակցությամբ շարունակելու քաղաքական ռեֆորմների իրականացման գործընթացը:

Լատվիայի օրենսդիրները համագործակցությունն ակտիվացնելու հարցում կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմների արդյունավետ կիրառումը:  Նրանց գնահատմամբ՝ մեծ արդյունքի հասնելու համար պետք է օգտագործել ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները: Լատվիացի խորհրդարանականները հավաստիացրին, որ իրենց երկիրը պատրաստ է եվրաինտեգրման իր փորձն ու հնարավորությունները ծառայեցնելու Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:

Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ թեեւ բավական բարձր է հայ-լատվիական համագործակցության  ներկա մակարդակը,  չպետք է բավարարվել եղած ձեռքբերումներով, այլ պետք է առաջ շարժվել՝ օգտագործելով  իրատեսական բոլոր հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am