National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 2

   Հոկտեմբերի 24-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հ. Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի աշակերտներին: Ողջունելով երեխաներին խորհրդարանում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները: Արտակ Դավթյանը հանգամանորեն ներկայացրեց ԱԺ-ի մշտական հանձնաժողովների աշխատանքը: Նա նաեւ անդրադարձավ խորհրդարանում այսօր քննարկվող օրինագծերին, դրանց ընդունման կարգին եւ դրանց ընդունումից բխող փոփոխություններին:

Աշակերտներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հարցերը վերաբերում էին Բոլոնիայի գործընթացի հետ կապված կրթական բարեփոխումներին, արտագաղթին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, փախստականներին:

Հ. Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի տնօրեն Մ. Պապոյանը իր եւ աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության եւ ընդունելության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am