National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին բյուջետային քննարկումները
1 / 6

Հոկտեմբերի 29-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության պետական եւ դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ իշխանության պետական եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել այնքան գումար, որքան վերջին 5-6 տարիներին: Եկող տարի ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմիններին հատկացվելիք գումարներն ավելանալու են 10,4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Մնացած հոդվածներով ֆինանսավորման ծավալները գրեթե չեն փոփոխվել:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի ածխատակազմի պահպանման ծախսերը եկող տարի ավելանալու են 6 տոկոսով, ինչը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Այդ ծախսերի համար նախատեսված գումարները 236 մլն դրամով կավելացվեն: Մի շարք հոդվածներով 2014 թվականին Նախագահի աշխատակազմում նախատեսված են նվազեցումներ. մասնավորապես, 10 մլն դրամով նվազեցված է կապի ծառայությունների համար նախատեսված ծախսը, 35 մլն դրամով նվազեցվելու են այլ ծախսեր, 50 մլն դրամով էլ կպակասեցվեն վարչական օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման համար նախատեսված ծախսերը: 1,6 մլն դրամով ավելացվելու են ՀՀ Կառավարման ակադեմիայի ուսանողներին տրվող կրթաթոշակները, մնացած հոդվածները կֆինանսավորվեն նախորդ տարվա չափով: Շարունակվելու է նախագահական նստավայրը հանրության առջեւ առավել բաց դարձնելու գործընթացը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը օրենսդիրների քննարկմանը ներկայացրեց 2014 թվականի պետական բյուջեի նախագծով խորհրդարանի գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները: Ըստ այդմ՝ Ազգային ժողովին պետական բյուջեի նախագծով չորս ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 3 մլրդ 763 մլն դրամ, որը, համեմատած նախորդ տարվա հետ, ավելացվել է 617 մլն դրամով կամ 19,6 տոկոսով: Այստեղ աճը պայմանավորված է աշխատավարձերի նախատեսված բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Մնացած հոդվածների համար նախատեսված ֆինանսական հատկացումները 2013 թվականի համեմատ փոփոխություններ չեն կրել:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ՀՀ գործադիր իշխանության ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցները հաջորդ տարի կավելացվեն 292 մլն դրամով, ինչը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: 25 մլն դրամով ավելացել է նաեւ կապի ծառայությունների համար պահանջվող գումարը: 100 մլն դրամով ավելացվել են «Լույս» հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցները: Վարչական օբյեկտների հիմնանորոգում հոդվածով նախատեսված է հատկացնել 260 մլն դրամ, «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման նպատակով հատկացվելու է 12 մլն դրամ եւ այլն:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականին օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված է հատկացնել 17 մլրդ 907 մլնից ավելի գումար:

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի ծախսերի իրականացման համար նախատեսվել է հատկացնել այնքան գումար, որքան ընթացիկ տարում, ինչն օգտագործվելու է աշխատավարձերի վճարման եւ սահմանված մյուս ծախսերի իրականացման համար: Նա տեղեկացրեց, որ դիմել են կառավարությանը, որ լրացուցիչ հատկացվի 62 մլն դրամ, ինչը չի բավարարվել: Նա պարզաբանեց, որ լրացուցիչ գումարն անհրաժեշտ է հնացած պատուհանների փոխարինման եւ ավտոմեքենաների գնման համար:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը տեղեկացրեց, որ այս կառույցում եւս ֆինանսական հատկացումների ավելացումը, որը կազմում է 56 մլն դրամ, պայմանավորված է աշխատավարձերի ավելացմամբ եւ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացմամբ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ոլորտում նախատեսված բարեփոխումներն ու ծրագրերը: Այստեղ եւս ավելացվող գումարներն ուղղվելու են աշխատավարձերի բարձրացմանն ու էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների ավելացման ծախսերին: Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսված է հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացնել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը:

ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի խոսքով, այս կառույցի պահպանման ծախսերի համար հատկացվելու է 3 մլրդ 418 մլն դրամ: 10 տոկոս ավելացումը, ինչպես մյուս կառույցներում, պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների ծախսերի ավելացմամբ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը նշեց, որ կառույցի ծախսերի համար կհատկացվի 304 մլն դրամ, ավելացումը կազմում է 31 մլն դրամ:

ՀՀ Վերահսկիչ պալատը 2014-ին կստանա այնքան գումար, որքան ընթացիկ տարում. ավելացվել են միայն աշխատավարձի եւ էներգակիրների ծախսերի համար նախատեսված հոդվածները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը:

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փոլադյանը պատգամավորներին ներկայացրեց իրենց խնդիրները. ըստ նրա, անհրաժեշտ է թարմացնել ավտոպարկը, ավելացնել թարգմանչական եւ փոստային ծառայությունների համար հատկացվող գումարները:

Տրանսպորտային միջոցների շահագործման նորմատիվները վերանայելու կամ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի փոխհատուցման համակարգ մշակելու առաջարկ ներկայացրեց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհդի նախագահ Մանվել Բադալյանը :

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ԿԸՀ-ին հատկացվելու է 232 մլն դրամ, որն ուղղվելու է ապարատի պահպանման ծախսերին եւ աշխատավարձերի վճարմանը:

Նույն օրը Ստեփան Մարգարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված մարզպետարանների պահպանման ծախսերը եւ համայնքներին տրամադրվող դոտացիաները, դրանց հաշվարկման սկզբունքները: Նշվեց, որ բյուջեի նախագծով նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել 38,957.7 մլն դրամի դոտացիաներ. դոտացիաները հաշվարկվել են համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի: Նախատեսվում է նաեւ 2.0 մլրդ դրամի չափով պետական աջակցության տրամադրում ՀՀ համայնքներին` բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ինչպես նաեւ հատկացվել են բնապահպանական սուբվենցիաներ 252.4 մլն դրամի չափով:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց պետական բյուջեից Երեւան համայնքին հատկացվող ֆինանսավորման տվյալները՝ ըստ ուղղությունների: Նշվեց, որ Երեւան համայնքին տրամադրվող դոտացիայի ծավալն է 10 մլրդ 432 մլն 939 հազար դրամ: Նախատեսվում է սուբվենցիաների հատկացում Երեւանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելու համար շուրջ 7.4 մլրդ դրամ: Քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվում է 837.5 մլն դրամ, արտադպրոցական դաստիարակության գծով ծառայությունների համար՝ 489.8 մլն դրամ, մշակութային ծրագրերի սուբսիդավորման համար՝ 773.4 մլն դրամ, թանգարանային ծառայությունների եւ ցուցահանդեսների գծով՝ 234.2 մլն դրամ, կենդանաբանական այգու ֆինանսավորման համար՝ 231.4 մլն դրամ, թատերական ներկայացումների համար՝ 307.8 մլն դրամ: Պարոն Արեյանը տեղեկացրեց, որ Երեւանի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների համար հատկացվել է 3 մլրդ 284 մլն դրամ:

Մարզպետարանների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրին մարզերի համար նախատեսված ֆինանսական հատկացումները եւ իրականացվելիք ծրագրերը:


11.07.2024
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական...

11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ...

11.07.2024
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` տեսանյութում:   ...

11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am