Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր «Ոսկե նուռ» արվեստի բարձրագույն դպրոցի սաներին: Երեխաները պատկանում էին տարիքային տարբեր խմբերի, եւ նրանցից մի քանիսը Ազգային ժողովի ամենափոքրիկ հյուրերն էին:
Արվեստի դպրոցի սաների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա, ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի եւ պատգամավորների գործունեության մասին:
«Ոսկե նուռ» արվեստի բարձրագույն դպրոցի սաները Արտակ Դավթյանին խնդրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցել շնորհակալագիր եւ մրցանակ՝ դպրոցի խորհրդանիշով: Պարոն Դավթյանը պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մշակութային հուշարձանների պահպանությանը, ուսման վարձերին եւ շնորհալի երեխաներին տրվող արտոնություններին: