National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2013
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, կառավարության, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունել վերոնշյալ օրենքների նախագծերը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ նոր օրենքների ընդունումը էական նշանակություն կարող է ունենալ օրենսդրական դաշտը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու տեսանկյունից, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ներդրումների համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ներկայացնելով օրենքների նախագծերը, նշեց, որ սահմանված ժամանակացույցով՝ սկսած 2009 թ.-ից ՀՀ-ում գործող կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների: Նշվեց, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագծում սահմանվում են չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափորոշիչների ամբողջական փաթեթին եւ փոքր ու միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: Նոր օրենքի ընդունմամբ կտարանջատվեն ՖՀՄՍ-ների ամբողջական փաթեթին եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող առեւտրային կազմակերպությունների շրջանակները, որը կազմակերպություններին հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնելու եւ առավել արդյունավետ կազմակերպելու հաշվապահական հաշվառման աշխատանքները: Անդրադառնալով հաջորդ օրինագծին՝ փոխնախարարը նշեց, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի ստանալու հուսալի եւ արժանահավատ տեղեկատվություն պետական մարմինների ֆինանսական վիճակի վերաբերյալ, պետական մարմինների ղեկավարներին ստանալու անհրաժեշտ օպերատիվ եւ արժանահավատ տեղեկատվություն կառավարչական որոշումներ կայացնելու համար, իրականացնելու արդյունավետ վերահսկողություն պետական մարմինների գործունեության նկատմամբ, հաշվապահական հաշվառման միասնական մեթոդաբանության հիման վրա անհրաժեշտության դեպքում ստանալու համախմբված ֆինանսական հաշվետվություններ պետության ֆինանսական վիճակի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քննարկվող օրինագծերի դրույթներին, դրանց ընդունումից հետո հաշվապահների վերապատրաստման անհրաժեշտությանը եւ տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ ռեսուրսների ներգրավվմանը, փոքր ու միջին բիզնեսի համար նոր կանոնակարգումների կատարմանը:

Խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացված օրինագծերի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը եւ նույն խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը: Նրանք կարեւոր եւ անհրաժեշտ համարեցին օրինագծերի ընդունումը, ներկայացրին առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ ու արդյունավետ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւ անհրաժեշտության դեպքում կխմբագրվեն որոշ հոդվածներ: Փոխնախարարը հավաստիացրեց, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից ԱՊՀ երկրներում Հայաստանը համարվում է առաջատարը:

Ամփոփելով լսումները` Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումները հնարավորություն ընձեռեցին մեկ անգամ եւս պատգամավորների, հանրության ներկայացուցիչների եւ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ներկայացնելու կարեւոր առաջարկներ, որոնք կնպաստեն օրինագծերում առկա խնդիրների լուծմանը:


18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-Ե...

18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտակա...

18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am