National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.06.2004
Գյորան Լենմարկերը Ազգային ժողովում

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հակամարտության կարգավորման հարցերում Ղարաբաղի ընդգրկումը, Հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ շփումների առկայությունը` քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների ընդգրկումով, եւ ամբողջ տարածաշրջանի եվրաինտեգրումը: Ընդգծվեց, որ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության ու բարեկեցության հաստատում են ակնկալում, իսկ աշխարհը Հարավային Կովկասը դիտարկում է իբրեւ միասնական շուկա` այդտեղից բխող պահանջներով:

Պարոն Լենմարկերը կարեւորեց խորհրդարանների դերը խաղաղության ու համագործակցության հաստատման գործում: Իր մեկնումը Ղարաբաղ պարոն Լենմարկերը բացատրեց տեղում խնդիրներին ծանոթանալու, մարդկանց հանդիպելու անհրաժեշտությամբ, ընդգծելով, որ հատուկ կարեւորություն է տալիս փախստականների խնդրին: Նա ողջունեց Հարավկովկասյան երկրների խորհրդարանական նախաձեռնությունը եւ համագործակցությունը Բալթյան երկրների հետ, որ մեծապես կարող են օգտակար լինել եվրաինտեգրման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ:

Պարոն Լենմարկերը նշեց, որ իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նկատմամբ Եվրոպայի հետաքրքրության աճ է նկատվում: Պարոն Լենմարկերը նշեց, որ այցի շրջանակներում առաջին անգամ լինելու է Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանալու հիմնախնդրին: Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցչի համոզմամբ Հարավկովկասյան պետությունները նույնպես պետք է ընդգրկվեն «ԵՄ. նոր հարեւաններ» ծրագրում` կարեւորելով խորհրդարանների դերը այս հարցում: Նշվեց, որ Թուրքիայ ի ԵՄ անդամակցության վերաբերյալ հարցը կքննարկվի դեկտեմբերին:

Պարոն Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ նախագահի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցչի առաքելությունը, քանի որ պարոն Լենմարկերի զեկույցը դառնալու է աշխատանքային փաստաթուղթ ԵԱՀԿ-ի համար, որըամենափորձառուն է հակամարտության կարգավորման գործընթացում: Պարոն Հովհաննիսյանը նշց, որ ԵԱՀԿՄինսկի խմբի առաջարկություններըհակամարտության կարգավորման ուղղությամբ ավելի իրատեսական եւ հիմնավորված են դառնում: Նշվեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորմանմիայն խաղաղ, արդար եւ օբյեկտիվ լուծում է տեսնում : Թուրքիայի դերակատարությունը հակամարտության կարգավորման մեջ, պարոն Հովհաննիսյանի համոզմամբ պետք է լինի օբյեկտիվ եւ ոչ միակողմանի, քանի որ օբյեկտիվությունը եվրոպական ընտանիքին միանալու ցուցանիշներից է, եւառանցքային եվրոպական պետությունները հակամարտությունը քննարկելիս կարողացել են լինել օբյեկտիվ եւ խուսափել եմ միակողմանիությունից:

Հանդիպմանը ներկակառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը հյուրին մանրամասն ներկայացրեց 1988-92 թթ. Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանված 360000 հայ փախստականների իրավական եւ սոցիալական վիճակը, նշելով,որ Ադրբեջանից բռնագաղթված շուրջ 65000 փախստական ՀՀ քաղաքացիություն են ստացել, կառավարությունը իրականացնում է նպատակային սոցիալ-տնտեսական քաղաքականություն, փախստականների հարցը ներառված է աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Հանրային նշանակության շենքերում ապրող 3470 ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիր է իրականացվում, որի արժեքը 18 մլն ԱՄՆ դոլար է. 5մլն ԱՄՆ դոլարը հատկացվելու է բյուջետային միջոցներից: Պատասխանելով հյուրի հարցին, պարոն Եգանյանը նշեց, որ Ադրբեջանի մեծ քաղաքներից տեղահանված հայերը չեն ուզում վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ համոզված չեն իրենց անվտանգության ապահովման մեջ, իսկ Դաշտային Ղարաբաղից տեղահանվածները, որոնց թիվը հասնում է 50000-ի, երազում են օր առաջ վերադառնալ իրենց հայրենիք: Պարոն Եգանյանը փախստականների հիմնախնդիրներին եւ իրականացվող ծրագրերին վերաբերող փաստաթղթերի փաթեթը փոխանցեց պարոն Լենմարկերին:

Հանդիպումից հետո պարոն Լենմարկերը եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնեցին Լեռնային Ղարաբաղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am