ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով կազմակերպում է հետեւյալ միջոցառումները.
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, «Անի պլազա» հյուրանոց, միջազգային սեմինար:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ին, ՀՀ ռազմական ոստիկանություն, մշտադիտարկման այց:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14.00-ին, Երեւանի կայազորի կարգապահական վաշտ, մշտադիտարկման այց:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10.00-ին, ԱԺ 334 սենյակ, խորհրդարանական լսումներ: