National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.12.2013
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ նախորդ քառօրյա նիստերի վերջին օրը քննարկված օրինագծերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորեց հայ հանրությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «Պետական նպաստների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փոփոխություններով կարգավորվում են պետական նպաստների նշանակմանը եւ վճարմանը վերաբերող հարաբերությունները, սահմանվում են նպաստի այն տեսակները, որոնք համապատասխանում են սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքին: Օրինագծով ապահովվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող վճարումների նշանակման եւ վճարման գործառույթներն իրականացնող մեկ պետական մարմնի կողմից պետական նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման իրականացման կարգը: Պարոն Ասատրյանը նշեց, որ նախատեսվում է կարգավորել նաեւ ծերության, հաշմադամության, կերակրողին կորցնելու դեպքում եւ թաղման նպաստների հետ կապված հարաբերությունները:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարակից զեկույցում ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրենսդրական փոփոխությունները, ըստ պարոն Հակոբյանի, նպատակաուղղված են աղքատության նվազեցմանը: Ներկայացնելով փոփոխությունների բովանդակությունը՝ նա նշեց, որ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելիս ընտանիքի անդամ չեն համարվելու 6 ամիս եւ ավելի ժամկետով երկրից բացակայողները:

Ելույթներում ԱԺ պատգամավորներն անդրադարձան նպաստների տրամադրման համակարգում առկա բացթողումներին եւ առաջարկներ ներկայացրին: Եզրափակիչ ելույթներում Հակոբ Հակոբյանը եւ Արտեմ Ասատրյանը անդրադարձան հնչեցված առաջարկներին ու խոստացան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շտկել բացթողումները:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկեցին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, երրորդ ընթերցմամբ` «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ գործող դրույթի համաձայն` անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների եւ պարտավորությունների կատարումից հետո տասնհինգօրյա ժամկետում: Առաջարկվում է տասնհինգօրյա ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Փոփոխություններով հնարավորություն կտրվի քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների սպասարկման համար հատկացված հողամասերը ձեռք բերել ուղղակի վաճառքի միջոցով, անկախ շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքից: Կկրճատվեն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի հաղորդման ու բաշխման լիցենզիա, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, նշված ոլորտներին հողամասերի օտարումները կիրականացվի ուղղակի վաճառքով:

ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձան օրենքի սահմանադրականությանը, չափորոշիչների սահմանման եւ որոշ ձեւակերպումների հստակեցմանը, գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սահմանմանը եւ այլ խնդիրների:

Ամփոփիչ ելույթում Աշոտ Մուսայանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին բուռն քննարկումների համար եւ նշեց, որ ընդունելի առաջարկներ ներկայացվեցին: Նա անդրադարձավ հարցադրումներին եւ առաջարկներին՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կարվեն համապատասխան փոփոխություններ:

ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Վոլոդյա Բադալյանի եւ Մնացական Մնացականյանի հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող Հերմինե Նաղդալյանը նախագծերի ընդունումը հիմնավորեց գործող իրավական ակտերում առկա հակասությունները վերացնելու, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակով:

Հարակից ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ կառավարությունը քննարկել եւ ընդունելի է համարել առաջարկվող փոփոխությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Նշվեց, որ փոփոխությունների արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Հարցի վերաբերյալ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 11-ին:


12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am