National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.12.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ
1 / 1

Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են ստեղծում, այլեւ ապահովում են տարբեր երկրների կին պատգամավորների աշխատանքային փորձի փոխանակումը, տալիս միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց եւ շնորհակալություն հայտնեց դեսպանին նոյեմբերին Ալավերդիում հայ եւ վրացի խորհրդարանականների հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am