National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.06.2004
Ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանը

Ազգային ժողովը հունիսի 9-ին շարունակեց գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի աշխատանքները:

Բացառությամբ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի, որը ստացավ ընդամենը 61 ձայն, խորհրդարանն ընդունեց եռօրյայի նախորդ օրը քննարկված օրինագծերը:

76 կողմ ձայնով խորհրդարանը հաստատեց ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ վարչապետ ԱնդրանիկՄարգարյանըշնորհակալություն հայտնեց խորհրդարանին եւ հույս հայտնեց, որ ԱԺ քաղաքական ուժերի եւ հատկապես կոալիցիայի ջանքերով 2004 թ. բարեհաջող ավարտին կհասցնեն եւ կիրագործեն ծրագրով ամրագրվածնպատակները:

Նիստում պատգամավորները լսեցին Ազգային ժողովի երկու ժամանակավոր հանձնաժողովների միջանկյալ` երկրորդ հաշվետվությունները:

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ժամանակավոր հանձնաժողովը կատարված աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում ամեն եռամսյակում` ա յս հաշվետվությունն արդեն երկրորդն էր եւ հիմնականում անդրադառնում էր ԵԽԽՎ հունվարի եւ ապրիլի նստաշրջաններում ընդունված բանաձեւերի կենսագործման ընթացքին: Հայաստանին առաջարկվել է 15 օրենքներում բարեփոխումներ կատարել` ուղղված ժողովրդավարությունը զարգացնելուն, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դատաիրավական համակարգերի բարեփոխումներին:ԱԺ փոխնախագահի մեկնաբանությամբ, գարնանային նստաշրջանի, նաեւ` ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության վարքագիծը բացասականորեն է անդրադարձել խորհրդարանի աշխատանքներիարդյունավետության վրա: Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին մասնակցելու, համաձայնեցված տարբերակ ստեղծելու խորհրդարանական մեծամասնության առաջարկը նա բնորոշեց որպես ընդդիմությանը տրված բացառիկ հնարավորություն,որը, սակայն, ընդդիմադիրները մերժեցին: Այնուամենայնիվ, խորհրդարանի քաղաքական ուժերն այս ժամանակահատվածում աշխատել են նշված փաստաթղթերի վրա եւ մինչեւ հունիսի վերջ դրանք պատրաստ կլինեն փորձաքննության համար: Պրն. Թորոսյանը նշեց, որ եվրոպացիների ուշադրության կենտրոնում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի` վարչական կալանքին վերաբերող դրույթը, եւ առաջիկայում այն փորձաքննության կենթարկվի: Ինչ վերաբերվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասի» արդեն գործող օրենքին, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն այդ մասին նախատեսվում է քննարկել հունիսի 18-19 նիստում: Պրն. Թորոսյանը հրապարակեց նաեւ 2003 թ. ընտրություններին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ գլխավոր դատախազության տրամադրած տվյալները:Նախագահական ընտրությունների վերաբերյալ դատախազությունը ստացել է 96 հաղորդում, որոնցից 89-ը հիմքերի բացակայության պատճառով մերժվել են, 17-ի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:Խորհրդարանական ընտրությունների առնչությամբդատախազությունն ստացել է 40 բողոք-դիմում, որոնցից 11-ի վերաբերյալ կրկին քրեական գործ է հարուցվել:Հարուցված գործերի համար հիմք են հանդիսացելհիմնականում խուլիգանական արարքների եւ ընտրակաշառքներիգրանցված դեպքերը: Պրն. Թորոսյանի կարծիքով, ընտրական բարեփոխումների շրջանակներում պետք է պատժամիջոցներ նախատեսել այսօրինակ խախտումների համար:ԱԺ ամբիոնից պրն. Թորոսյանը մեկ անգամ եւս ընդդիմադիր քաղաքական ուժերին համագործակցության հրավեր արեց:

Հաջորդը օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններիցստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձանժողովի  երկրորդ հաղորդումն էր:Մինչ ուսումնասիրված նյութը ներկայացնելը, հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը փաստեց ԱԺ կանոնակարգը փոփոխելուեւ հարցիքննարկմանը համապատասխան գերատեսչության ներկայացուցչին մասնակցելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին:Առաջին հաղորդումից հետո հանձնաժողովը շարունակել է աշխատել համայնքային զարգացման ծրագրով նախատեսված 30 մլն. դոլարի վարկային միջոցների օգտագործման ուսումնասիության ուղղությամբ: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է բարելավել խմելու ջրի որակը: Պրն. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցների ծախսման անարդյունավետության վերաբերյալ հանձնաժողովի գնահատականը թեեւ հրապարակայնորեն քննադատվում է, մինչ այսօր համապատասխան կառույցներից գրավոր պարզաբանումներ կամ հիմնավորումներ չեն ստացվել:Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պարզել է, որ, բացի նշված 30 մլն. դոլարից, պետությունը վերջին տարիներին «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին, սուբսիդիաների եւ պարտքերի մարման գծով, վճարել է 50 մլն. դոլար: Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը ծրագրում է առաջիկայում էլ ջրի որակը ստուգել: Պրն. Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհումգործադիր իշխանությունը չի սիրում ենթարկվել վերահսկողության, սակայն պետք է ընտելանալ մտքին, որ օրենսդիր մարմինը ունի վերահսկողական գործառույթ:Հանձնաժողովի նախագահի խոսքերով, թեեւ Հայասատանում վարկերի օգտագործման արդյունավետության գործակիցն առավել բարձր է հարեւան երկրների համեմատությամբ, հայտնաբերված թերությունների մասին լռել չի կարելի:

Ամբողջությամբ ընդունելու համար նիստում պատգամավորներին ներկայացվեցին «Պատվավոր կոչումների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաեւ «Ապահովագրության մասին» եւ դրան կից ներկայացված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին» բազմակողմ համաձայնագիրը:

ԱԺ եռօրյա նիստերը եզրափակվեցին ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` պատգամավորներ-կառավարության հարցուպատասխանով:


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am