National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.02.2014
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 3

Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։

Բրիտանացի հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավարի եւ անդամների հետ հանդիպեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Տնօրենը հյուրերին հանգամանալի տեղեկություններ հաղորդեց 1915-ին տեղի ունեցած Հայոց մեծ եղեռնի մասին, ծանոթացրեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին ու փաստաթղթերին։

Բրիտանացի խորհրդարանականները իրենց տպավորությունները կիսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության ղեկավար, ՄԹ Համայքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը նշեց, որ ամեն անգամ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անչափ հուզվում է. «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցը, եւ մենք մտադիր ենք նշելու այն Մեծ Բրիտանիայում։ Շատ կարեւոր է, որ այն, ինչը պատահել է, երբեք չմոռացվի։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք։»։

Համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, նշեց, որ ինքը շատ բան կարող է ասել, բայց ըստ նրա՝ կարեւորը բառերը չեն, այլ կարեւոր է, թե ինչ կա իրենց սրտերում: Նա ասաց. «Մոտենում ենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, շատերը հույս ունեին, թե մոռացության է տրվել այդ փաստը, մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում։ Ես հոգով, սրտով հայերի հետ եմ, թեեւ իմ երակներով հայի արյուն չի հոսում։ Ես հպարտությամբ եմ լցվում այն բանի համար, որ հայերը թեեւ տառապել եւ բազում չարչարանքներ են կրել, բայց երբեք չեն պարտվել»։

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ Սթիվեն Փաունդը նշեց, որ ինքը փետրվարի սկզբին Համայնքների պալատում Ղարաբաղի հարցի շուրջ հանդես է եկել զեկույցով։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները դանդաղ են ընթանում, եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ ավելին պետք է անի այս հարցում։ Սթիվեն Փաունդը նշեց նաեւ, որ ԼՂ հարցը կրկին ու կրկին պետք է բարձրացվի Անգլիայի խորհրդարանում։



14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am