Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի համար 97 ավագ դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց խորհրդարանի օրենսդրական գործունեության, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի, ԱԺ խմբակցությունների, ԱԺ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների մասին: Պարոն Դավթյանը պատասխանեց նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային զարգացումներին, ավագ դպրոցներին, դպրոցական դասագրքերի եւ բուհական ընդունելության շտեմարանների համապատասխանությանը, նախամասնագիտական կրթությանը: Հանդիպման վերջում աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: