Մարտի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ:
Արտակ Զաքարյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանի աջակցությամբ հնարավոր կլինի զարգացնել եւ ամրապնդել երկուստեք կապերը: Հյուրի խնդրանքով պարոն Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին եւ դիրքորոշումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաեւ հայ-իտալական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: