National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
11.06.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Հունիսի 11-ին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հիմնական ներկայացուցիչ տիկին Լիզ Գրանդեին:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին ծանոթացրեց հանձնաժողովի կատարած օրենսդրական աշխատանքներին, առողջապահության բնագավառում կատարված քայլերին, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, կարեւորեց կայուն զարգացման սկզբունքները` հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ակտիվ համագործակցությունը առավել կնպաստի վերոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը:

Տիկին Լիզ Գրանդեն նկատեց, որ հանձնաժողովի գործունեության ոլորտը ժողովրդին մտահոգող ամենակարեւոր հարցերին է վերաբերում, ինչը միաժամանակ պատասխանատվություն է ենթադրում: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը քաջատեղյակ էեւ բարձր է գնահատում հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, պաշտպանում է բոլոր ժողովրդավարական բարեփոխումները եւ միշտ էլ պատրաստ է աջակցելու այդ ծրագրերի իրականացմանը:

Նա տեղեկացրեց, որ Ծրագիրը հետագա հինգ տարիների համագործակցված աշխատանքների վերաբերյալ բանակցություններընոր է ավարտել ՀՀ կառավարության հետ: Թվում էր` կշեշտադրվեն հիմնականում տնտեսական աճին վերաբերող հարցերը, այնինչ պարզվեց, որ հիմնախնդիրը ավելի շատ կապված է տնտեսական ու քաղաքական անհավասարության հետ, ուստի ծրագրում անհավասարությանը վերաբերող խնդիրներ են ներառված` ընդգրկելով տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական եւ բնապահպանական ոլորտները: Ըստ Լիզ Գրանդեի` տնտեսական աճը շատ կարեւոր է, բայց այն պետք է զուգակցվի անհավասարության նվազեցմամբ: Նշվեց նաեւ, որ ՄԱԿ-ի` հազարամյակի զարգացման նպատակներից է նաեւ անհավասարության կրճատումը, որտեղ Հայաստանի հնարավորությունները բնորոշվում են դրական եւ բացասական կողմերով: Մասնավորապես մտահոգիչ են աղքատության հաղթահարմանն ուղղված հայաստանյան քայլերը. տնտեսական աճի արձանագրված տեմպերը, թվում էր, աղքատության հաղթահարման հնարավորություն են տալու, այնինչ արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն: Դանդաղ են նաեւ կանանց իրավունքների ընդլայնման տեմպերը, նկատվում է մայրաքաղաքիեւ մարզերի զարգացման անհավասարություն:

Հանձնաժողովի առաջարկով որոշվեց համագործակցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ Սոցիալական օրենսգրքի մշակման աշխատանքներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am