National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ
1 / 1

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ  Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լեւոն Մարտիրոսյանի,  Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ  Էդմոն Մարուքյանի հետ: ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրին Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց  առաջարկները: Նրանք տեղեկացրին,  որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի,Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց  բնակավայրեր վերադարձնելու  հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ:


 
 


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am