Ապրիլի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկայի հետ:
Կողմերը ներկայացրին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների լիազորությունները եւ գործունեության ոլորտները, անդրադարձան հանձնաժողովների աշխատանքների կազմակերպմանը, հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը, կողմերի համոզմամբ, հնարավորություն է տալիս փորձի փոխանակման միջոցով կատարելագործել օրենսդրական աշխատանքը: