National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.04.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նամակը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին

«Հարգելի սենատոր Մենենդես
Հայաստանում մենք ոգեւորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է եւ ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:
Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար եւ ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարեւոր բանաձեւի օգտին:
Մենք նաեւ ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ եւ հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, եւ դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:
Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության` ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլեւս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության եւ պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին` խափանելով ապարդյուն ջանքերը` ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն եւ կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները»:


11.04.2014
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Ապրիլի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկայի հետ: Կողմերը ներկայացրին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am