National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.04.2014
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 18-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ առաջարկներ ներկայացրեց: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովին համատեղ աշխատանքի համար, ինչի արդյունքում ոլորտի մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից զեկույցում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն եւ ոլորտի թերություններն առավել ընդգրկուն ներկայացնող զեկույց է պատրաստել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, հաշվի են առնվել կառավարության դիտողությունները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ 1 տարի ժամկետով հետաձգեց «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած օրինագծի քննարկումը:


18.04.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուների հետ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ: Հանդիպման ժամանակ քննար...

18.04.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին
Ապրիլի 16-18-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի, լիագումար եւ հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ հանձնաժողովների նիստերին:  ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am