National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.04.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին
1 / 6

Ապրիլի 16-18-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի, լիագումար եւ հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ հանձնաժողովների նիստերին:

 ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը, որտեղ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ նման ձեւաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարեւոր հարթակ: Տիկին Նաղդալյանը նշեց նաեւ, որ համաժողովն իր ուրույն դերը կունենա իշխանությունների, գործարար հատվածի, փորձագետների միջեւ կառուցողական երկխոսություն ձեւավորելու գործում:

Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստերը: ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստում հայկական կողմի առաջարկով օրակարգ էր ընդգրկվել հյուսիս-արեւմտյան Սիրիայում իրավիճակի սրման վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հայտարարությունը, որը ընդունվեց: Խորհրդի նիստում քննարկեցին նաեւ մի շարք կարեւոր հարցեր, ամփոփվեցին  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները, ընդունվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:Նշենք, որ ՀԱՊԿ Խորհրդի հաջորդ նիստին կքննարկվի հայկական կողմի ներկայացրած՝ ՀԱՊԿ պատասխանատվության հարակից գոտիներում Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը: Նիստի ավարտին հայկական կողմը առաջարկեց ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2014 թ.-ի նոյեմբերին Երեւանում:

Խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայասատանի՝ ՄՄ-ին միանալու որոշմանը:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Օրվա երկրորդ կեսին ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում օրենսդրական դաշտի միասնականացմանը, ինչպես նաեւ մշակութային ոլորտին վերաբերող հարցեր:

Նշենք, որ նիստի սկզբում Հերմինե Նաղդալյանը փոխանցեց Հովիկ Աբրահամյանի շնորհակալությունը տիկին Մատվիենկոյին եւ մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Նիստի ընթացքում տիկին Նաղդալյանը առաջարկեց հաջորդ նիստում լրացում կատարել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության կարգավիճակի մասին փաստաթղթում, ինչը տիկին Մատվիենկոն ողջունեց:

Տեղի ունեցան նաեւ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ իրավական հանձնաժողովների նիստերը, որտեղ  ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը հանդես եկան առաջարկներով եւ զեկույցներով:

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ ՄԽՎ 40-րդ լիագումար նիստը:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան նաեւ Երիտասարդական ՄԽՎ մի շարք միջոցառումներ: Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդական ՄԽՎ 3-րդ նիստը, որի կարեւոր հարցերից էր նախագահության փոխանցումը Հայաստանին: Նշենք, որ Երիտասարրդական ՄԽՎ-ում Հայաստանի համակարգողն է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:


10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, 214 դահլիճում:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am