National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.05.2014
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
1 / 5

Մայիսի 9-ին ՀՀ  ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը,  պատգամավորները «Հաղթանակի» զբոսայգում մասնակցեցին  Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նրանք  ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ եւ խոնարհումով հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:

Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները «Մայր Հայաստան»  հուշակոթողի հարեւանությամբ տեղակայված զինվորական դաշտային խոհանոցում մտերմիկ զրույցի բռնվելով Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան հերոսամարտի վետերանների հետ, գավաթ բարձրացրեցին եւ շնորհավորեցին նրանց Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:

«Հաղթանակ» զբոսայգում մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am