National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.05.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվեց
1 / 9

Մայիսի 13-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը:

Մինչ աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին:

Պատգամավորները շարունակեցին նախորդ նիստում ընդհատված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը, որով առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի ամրագրմամբ, կապահովվի Եվրոպական կոնվենցիան վավերացնելու արդյունքում ստանձնած պարտավորության կատարումը, իսկ քաղաքացիներին հնարավորություն կտրվի կոնկրետ դեպքերում ոչ նյութական վնասի համար ստանալու հատուցում: Նախատեսվում է սահմանել, որ եթե ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ/ կյանքի իրավունք/, 3-րդ /խոշտանգման արգելք/ կամ 5-րդ /ազատության իրավունք/ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Բացի դրանից, հատուցման իրավունք ունի նաեւ այն դատապարտյալը, ով արդարացվել է Եվրոպական կոնվենցիային կից Արձանագրության 3-րդ հոդվածում նախատեսված պայմաններում:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին, ինչպես նաեւ մի շարք առաջարկներ ներկայացրին պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը եւ Էդմոն Մարուքյանը: Արփինե Հովհաննիսյանը ողջունելի համարեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարոյական վնասի հատուցման մեխանիզմի ներդրումը: Նա նաեւ առաջարկեց հստակեցնել որոշ դրույթներ: Էդմոն Մարուքյանն առաջարկեց վերանայել վնասի հատուցման չափերն ու ընդլայնել վնասի հատուցման դեպքերի շրջանակները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ընդունելի համարեց առաջարկների որոշ մասը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել առաջարկների հեղինակների հետ եւ գտնել ընդունելի ձեւակերպումներ:

Քննարկման ավարտից հետո օրինագիծը դրվեց քվեարկության. այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Քվեարկությամբ ընդունվեցին նաեւ նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը՝ դրանում ներառելով նաեւ լայն սպառման այլ ապրանքատեսակներ: Մասնավորապես, առաջարկվում է դրոշմապիտակներով հաշվառման համակարգում ընդգրկել նաեւ կաթնեղենի, ձկնեղենի, մսեղենի որոշ տեսակներ, բազմապիսի պահածոներ, թեյատեսակներ, սուրճ, ձեթ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկ միջոցներ, օճառ եւ այլ ապրանքատեսակներ: Փոփոխությունները վերաբերում են թե տեղական արտադրության, թե ներմուծված շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված ապրանքներին:

Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը, Վախթանգ Միրումյանը նկատեց, որ 2012 թվականի տարեվերջին լայն սպառման որոշ ապրանքատեսակների մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության եւ իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը եւ ստվերի կրճատմանը, հետեւաբար նաեւ՝ պետական բյուջեի եկամուտների աճին: Դրոշմապիտակների գինը սահմանվել է 3,5 դրամ, որը, սակայն, ինչպես պարզաբանեց հիմնական զեկուցողը, դրոշմապիտակավորվող ապրանքատեսակների գնի վրա ազդեցություն չի ունենալու, քանի որ այդ գումարը հանվելու է վճարված հարկերից: Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց նաեւ, որ հետագայում նախատեսվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ապրանքատեսակների ցանկը:

Հիմնական զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնք վերաբերում էին ՝ դրոշմապիտակավորման հետեւանքով ապրանքների հնարավոր թանկացմանը, դրոշմապիտակների տրամադրման կարգին եւ վճարման մեխանիզմին, դրոշմապիտակների գնին եւ արտադրման վայրին, տնտեսության ներկա փուլում հարցի քննարկման նպատակահարմարությանը, գործարարների դիրքորոշմանը, այլ երկրների փորձին, ստվերային տնտեսության դեմ պայքարին եւ դրա նվազեցման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը, հանրապետությունում արտադրված եւ ներմուծված ապրանքների դրոշմապիտակների տարանջատման հարցին, պետական բյուջեի համալրման չափին եւ այլն:

Օրինագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Վարդան Այվազյանը նկատեց, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի, ուստի պատրաստակամություն հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպել հարցի համակողմանի քննարկում: Գուրգեն Արսենյանն իր ելույթում տեղեկացրեց, որ դրական է վերաբերվում օրինագծին: Նա իր ելույթում առավել կենտրոնացավ հարկային վարչարարությանն ու ստվերային տնտեսության դեմ պայքարի մեխանիզմներին:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պիտի կարողանալ գնահատել պիտակավորման հետեւանքները, պիտի կատարել լուրջ վերլուծություններ՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Հովհաննես Մարգարյանը շեշտը դրեց վերահսկողության ժամանակակից գործիքներ կիրառելու վրա՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորինս կրճատել մարդկային գործոնը: Նա առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում վերանայել օրինագծի որոշ հոդվածներ: Հեղինե Բիշարյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, անհրաժեշտ համարեց հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը, քանի որ որոշ դրույթներ քննարկման անհրաժեշտություն ունեն: Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ օրինագծի ընդունմամբ որոշ ապրանքատեսակներ կթանկանան: Պատգամավորը տեղական արտադրողների համար կարեւորեց արտոնյությունների սահմանումը:

Վախթանգ Միրումյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Առաջին նախագծում առաջարկվում է թեթեւացնել բիզնեսի ֆինանսական բեռը կապված պարտադիր աուդիտի իրականացման հետ: Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները, ովքեր ունեն 1 մլրդ դրամի եւ ավելի շրջանառություն կամ ակտիվների հաշվեկշիռային արժեք, պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները աուդիտի եզրակացությամբ: Ըստ պարոն Միրումյանի՝ այդ դրույթը ուժի մեջ մտնելուց հետո աուդիտորական ծառայությունների գները շուկայում էականորեն թանկացել են, եւ ներկայումս ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ աուդիտորական ծառայությունը բիզնեսի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է, ուստի առաջարկվում է՝ բիզնեսին ազատել այդ բեռից՝ պահպանելով հաշվետվությունների հրապարակման պարտադիր պահանջը: Փաթեթի հաջորդ օրինագծում առաջարկվող փոփոխություններն ուղղված են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Մասնավորապես առաջարկվում է ՀՀ-ում ձեւավորել բարեխիղճ ներմուծողների կամ բարեխիղճ արտահանողների խումբ, որին այլ կերպ անվանում են լիազորված տնտեսական օպերատորներ:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 14-ի ԱԺ արտահերթ նիստում:

        

        

        


18.06.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլի...

18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-Ե...

18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտակա...

18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am