National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.05.2014
ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
1 / 1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին:

Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. ավելին՝ Հայաստանը վճռական է շարունակելու եւ զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, եւ իրենք պատրաստ են հետայսու եւս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը, խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձեւավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու գնահատականները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am