National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.05.2014
Հանդիպում խմբակցությունում
1 / 1

Մայիսի 15-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հանդիպեցին Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:

Հյուրերի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանն անդրադարձան մեր երկրում կանանց հուզող խնդիրներին, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանն ու նրանց դերակատարության մեծացման հարցերին, ներկայացրին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի կառույցներում ընդգրկված կանանց աշխատանքը: Հյուրերը ներկայացրին ԵԱՀԿ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացուցվածությունն ու գործունեությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել եւ միմյանց փոխանցել կանանց, մայրության, ընտանիքի, երեխաների հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ իրենց փորձը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am