National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
16.05.2014
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը
1 / 10

Մայիսի 16-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները:

Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման փուլում առաջարկների հիման վրա օրինագիծը համալրվել է նոր՝ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներով, որոնք խորհրդարանը քննարկեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը ներկայացրեց օրինագծում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվում է սահմանել «Սեւան» համայնքի, ինչպես նաեւ «Լճավան-Կարճաղբյուր», «Ծովագյուղ-Կալավան», «Ծովագյուղ-Սեւան», «Կալավան-Ծովագյուղ» եւ «Լճավան-Կարճաղբյուր» սահմանագծերի նկարագրերը:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իննամյա պարտադիր ընդհանուր կրթությունը ժամանակն է փոխարինել տասներկուամյա պարտադիր կրթությամբ: Ըստ նախարարի՝ փաթեթի ընդունման արդյունքում տարեկան 3-ից 5 հազար երեխաներ անվճար կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Այն նաեւ կնպաստի Հայաստանում պարտադիր նվազագույն կրթական ցենզի բարձրացմանը:

Արմեն Աշոտյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ավագ դպրոցների ծրագրի հագեցվածությանը եւ վերանայմանը, ուսումնարանների եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների զարգացմանը, հատկապես գյուղական դպրոցներում հոսքային նոր ծրագրերի մշակմանը, տասներկուամյա պարտադիր կրթական համակարգի ներդրման արդյունքում կոռուպցիոն ռիսկերի առաջացման հնարավորությանը եւ այլն:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները:

Կրթական գործընթացը հատկապես ավագ դպրոցներում արդյունավետ կազմակերպելու համար Ռուզաննա Մուրադյանը կարեւորեց նոր դասագրքերի տրամադրումը, ճիշտ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաեւ տնօրենների համար վերապատրաստումների հաճախակի կազմակերպումն ու մանկավարժներին շարունակական մասնագիտական գիտելիքներով զինելը: Հեղինե Բիշարյանը նախարարին առաջարկեց հետաձգել օրինագծի ընդունումը, ինչը հնարավորություն կտա մարզերի խոշորացման ընթացքում կարգավորել ավագ դպրոցների վայրի ընտրության հարցը, ինչն էլ իր հերթին կհեշտացնի աշակերտների տեղաշարժը: Վահե Հովհաննիսյանի կարծիքով տասներկուամյա պարտադիր կրթական համակարգի ներդրումը նոր խնդիրներ կառաջացնի ավագ դպրոցներում: Արամ Մանուկյանը նշեց, որ անվճար ուսուցումը կիրառելի է եվրոպական շատ երկրներում, եւ տասներկուամյա անվճար կրթությունը պետք է երաշխավորված լինի: Նա առաջարկեց կազմակերպել լրացուցիչ քննարկումներ օրինագծի շուրջ :

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ իր կարծիքով օրինագիծը պետք է ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ եթե կլինեն առաջարկություններ, օրինագիծը կվերամշակվի եւ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետեւ երրորդ ընթերցմամբ քննարկվեցին «ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  առաջարկով մայիսի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգից կհանվեն մինչեւ մայիսի 16-ը 18.00-ն չքննարկված հարցերը:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:



16.05.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մայիսի 19-22-ի  ԱԺ չորսօրյա ...

16.05.2014
Կարեւորվեց արդյունավետ համագործակցության շարունակականությունը
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպիին, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին, GIZ կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Դագմար Բոթին եւ ֆինանսական կառավարման ծր...

16.05.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած...

16.05.2014
Հանդիպում Ազգային ժողովում
Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ուկրաինայի խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am