National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.06.2004
ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները վեհաժողովի պատվիրակների հետ

Հունիսի 18-ին պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների պատվիրակությունների անդամների հետ:

Բուլղարիայի պատվիրակությունը ներկայացնում էին հայ պատգամավորներ Ռուպեն Կիրկորյանը, Գադար Հաչիկյանը եւ Կրաստանկա Շակլիյանը: Նրանք ողջունեցին Ազգային ժողովի` հայ պատգամավորներին ու պատգամավորական բարեկամության խմբերի անդամներին համախմբելու նախաձեռնությունը, կարեւորելով հայրենիքում միմյանց հետ հաղորդակցության  հնարավորությունը եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել վեհաժողովի աշխատանքներին:

Բելառուսի պատվիրակությունը ներկայացնում էին պատգամավորական բարեկամության խմբի անդամներ Սերգեյ Կամենեցկին եւ Ալեքսանդր Արխիպովը: Պարոն Կամենեցկին նշեց, որ պատմականորեն մեծ սփյուռք ունեցող Հայաստանի համար անհրաժեշտ էր նման համաժողովը, որ կարող է խթանել նաեւ տնտեսական ներդրումները եւ օգտագործելով դրսի ներուժը նպաստել Հայաստա նի զարգացմանը:

ԱՄՆ-ի պատվիրակության անդամ Ջոն Գերագոսյանը եւս պատրաստակամություն հայտնեց իր ջանքերը նպատակաուղղել վեհաժողովում բարձրացված հարցերի լուծմանը: Նա նշեց, որ մեծապես տպավորված է Երեւանով եւ շատ ուրախ է տեսնել իր Հայրենիքի առաջընթացը:

Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Բ եդրոս Գալայջյանը ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին ներկայացրեց 2003-ի  դեկտեմբերին Կիպրոսպաշտոնական այցից հետո կատարված աշխատանքները, նշվեց, որ աշնանը պատգամավորների ու գործարարների մեծ պատվիրակություն է գալու Հայաստան` Կիպրոսում ստորագրված համաձայնագրի պայմանավորվածությունները կենսագործելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am