National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.06.2004
Երեւանում կայացավ Պատգամավորական բարեկամության հայկական առաջին վեհաժողովը

Հունիսի 18-ի ն Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ աշխատանքները սկսեցխորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ հիմնադրված Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի անդրանիկ նիստը: Վեհաժողովին մասնակցում էին աշխարհի շուրջ 25 երկրների հայազգի եւ այդ երկրների խորհրդարաններում Հայաստնի Ազգային ժողովիհետ բարեկամության պատգամավորական խմբերում ընդգրկված պատգամավորներ, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւո րակա ններ, բարձրաստիճան հյուրեր:

Բացելով Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի անդրանիկ նիստը եւ ողջունելով ներկաներին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կլինեն արդյունավետ եւ կստեղծվի մի կառույց, որն իր դերակատարումը կունենա համազգային խնդիրների լուծման գործում եւ համոզմունքհայտնեց, որ Վեհաժողովը սկիզբ կդնի մեծ եւ լավ գործի:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Ուղերձում նախագահը ողջունում է Վեհաժողով կազմակերպելու գաղափարը` կարեւորելով տարբեր երկրներում գործող բարեկամության պատգամավորական խմբերի համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնում, որ Վեհաժողովը կխթանի ավելի սերտ եւ նպատակաուղղված փոխգործակցության ծավալումը: Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի բարեկամներին, որոնք ներկայացված լինելովաշխարհի տարբեր երկրների եւ մակարդակների խորհրդարաններում իրենց նպաստն են բերում Հայաստ անի առաջընթացին, ինչպես նաեւ այնհայազգի պատգամավորներին, որոնք իրենց ջանքերն ուղղում ենպատմական հայրենիքի քաղաքական եւ տնտեսական վերելքին: « Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը կարող է ունենալ մեծ հեռանկար: Ժամանակակից աշխարհում քաղաքական զարգացումների արագությունը, միջազգային ինտեգրացիայի խորությունը հարուցում են նորանոր խնդիրներ, որոնց լուծումը վեր է մեկ առանձին երկրի ուժերից: Վեհաժողովը ի թիվս այլ հարցերի կոչված է գտնել նոր ժամանակի մարտահրավերների իր պատասխանը»,-ասվում է ուղերձում: Վերջում ՀՀ նախագահը մասնակիցներն մաղթել էր արդյունավետ համագործակցություն եւ հաջողություններ ի փառս Հայաստանի եւ ի նպաստ ժողովուրդների բարեկամության:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի մասնակիցներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ընթերցեց Արշակ վարդապետ Խաչատրյանը: Վեհափառը ողջունում է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի գումարումը Հայաստանում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն է հղում բոլոր մասնակիցներին. «Մենք ողջունում ենք բարեկամության այն ազնիվ ոգին, որով գումարվել է Վեհաժողովը՝ նպատակ ունենալով համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի նոր կյանքի շինությանը, քաղաքական, տնտեսական եւ ընկերային բարեփոխումներին ու զարգացումներին, նրա մշակութային վերազարթոնքին։ Մենք հավատում ենք, որ ձեր սիրով ու նախաձախնդրությամբ Վեհաժողովը իր կարեւոր ներդրումն է բերելու Հայաստանի առաջընթացի ճանապարհին, ինչպես նաեւ ծառայելու է տարբեր երկրների միջխորհրդարանային կապերի ամրապնդմանն ու փոխգործակցությանը։ Մեր աղոթքն է, որ Աստված զորացնի ձեզ ձեր կոչման մեջ, առաջնորդի ձեր ճանապարհն ու օրհնի ձեր բոլոր ջանքերը»,- նշված էր ուղերձում։

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:Նա մասնավորապես ասաց. «Նման վեհաժողովի անցկացման նախաձեռնությունը, միտված լինելով համահայկական եւս մեկ կարեւոր գաղափարի իրագործմանը, որի սկիզբը դրվել է դեռեւս Հայաստան-Սփյուռք համաժողովում, ինքնին գնահատելի է եւ անչափ կարեւոր»: Վարչապետի համոզմամբ` տարբեր երկրների պետական կառավարման ներկայացուցչական մարմիններում ընտրված հայազգի պատգամավորների եւ հայ ժողովրդի բարեկամ քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ ընթացող վեհաժողովը, բացի հայազգի պատգամավորների եւ պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված կապերի սերտացումն ու դրանք առավել գործնական դարձնելը, պառլամենտարիզմ ի զարգացման համաշխարհային փորձի արդյունավետ կիրառումը, մի շարք այլ կարեւոր խնդիրներ ունի իր առջեւ դնելու, մասնավորապես ժողովրդավարական ու տնտեսության ազատականացման ուղին բռնած մեր երկրի միջազգային ասպարեզում ներկայացման, ճանաչելիության մեծացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայրենիքի հզորացման գործում Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, համահայկական խնդիրների լուծման, Սփյուռքի հայապահպանման կարեւորագույն առաքելությանն աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնման, համաշխարհային հանրությանն ու պետություններին ԼՂՀ հարցի համակողմանի եւ ճշգրիտ ներկայացման, հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային դարավոր արժեքները, իբրեւ համամարդկային արժեքներ, ներկայացման, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կարեւորագույն գործընթացներում Հայաստանի ընդգրկվածության, դերի եւ ազդեցության հնարավորինս մեծացման խնդիրներ: Վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ Վեհաժողովըկծառայի իր նպատակին ու կդառնա պարբերական:

ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը ընթերցեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձը Վեհաժողովի մասնակիցներին, որում ասված էր, որ աշխարհի հայության միասնական դառնալու շնորհիվ է հաջողվել քաղաքական եւ սոցիալական մեծ փոխակերպումների պայմաններում ստեղծել ԼՂ Հանրապետությունը: Մեր խնդիրն էԼՂՀ առաջնորդել եվրոպական հանրությանն ինտեգրվելու ճանապարհով եւ համայն հայության եւ հայ ժողովրդի բարեկամների հետ մեկտեղ մշակել միասնական մոտեցումներ ԼՂՀ ճանաչման ուղղությամբ: Պարոն Ղուկասյանը վստահություն էր հայտնել, որ Վեհաժողովի գործունեություննարդյունավետորեն կաջակցի ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացմանը եւ պառլամենտարիզմի զարգացմանը, ինչպես եւ աշխարհի հայության ջանքերի հետագա համախմբմանը` ուղղված համազգային նպատակների իրագործմանը: ԼՂՀ նախագահը ուղերձում ցանկություն էր հայտնել ապագայում Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նիստերից մեկը անցկացնել Լեռնային Ղարաբաղում:

ԼՂՀ ԱԺ պատվիրակության եւ իր անունից ողջունելով ներկաներին, պարոն Եսայանը նշեց, որ ՀՀ անկախացումը, հայաշատ երկրների միջազգային ազդեցության, այդ երկրներում հայ համայնք- պետություն փոխհարաբերությունների ձեւերի եւ բովանդակության փոփոխությունները, հայրենիքի եւ սփյուռքի կազմակերպությունների բազմազանությունը ենթադրում ենհայ իրականության մեջ ներազգային հարաբերությունների ողջ համակարգի անաչառ վերլուծություն` դրանց վերաիմաստավորման նպատակով: Ուստի համահայկական միասնությունը հայ ժողովրդի պատմական առաջընթացի գլխավոր օրենքն է, իսկ առաջնահերթություն հանդիսացող խնդիրների որոշումը եւ համազգային հնարավորությունների համախմբման միջոցով դրանց լուծումը` պատմական անհրաժեշտություն, եւ մեր հայրենակիցները բացառիկ դերակատարություն ունեն նշված անհրաժեշտության իրականացման գործում: Պարոն Եսայանը գոհունակություն հայտնեց ազգային խորհրդարաններում Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբերին` մեր ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Դիմելով ներկաներին Վարդան Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ Վեհաժողովը ճիշտ ժամանակին է ստեղծվել եւ հույս հայտնեց, որ Վեհաժողովը լուրջ համագործակցության սկիզբ կարող է հանդիսանալ, որը հիմնված պետք է լինի փոխադարձ սկզբունքների վրա: Պետք է լավատեղյակ լինել միմյանց խնդիրներից եւ միմյանց խնդիրները բարձրացնել խորհրդարաններում, իրար օգնելով համատեղ քայլերով առաջ գնալ, քանի որ գլոբալացման պայմաններում չկա մի երկիր, որ կկարողանա իր առաջ կանգնած բոլոր խնդիրները ինքնուրույն լուծել: Հայաստանը վերջին տարիների ընթացքում իր առջեւ խնդիր է դրել կառուցելժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղության մեջ ապրող պետություն: Վարդան Օսկանյանի համոզմամբ Հայաստանը կարողացել էայս երեք հիմնական ուղղություններում լուրջ առաջընթաց արձանագրել: Այժմ գտնվում ենք այն փուլում, երբ հարկավոր է լրացուցիչ ջանքեր ներդնելխորացնելու եւ ամրագրելու վերոնշյալ ուղղություններով առաջընթացը: Ամուր հիմքեր են ստեղծված, որի վրա պետք է կառուցել ամուր շենք: Անդրադառնալով ԼՂ  հիմնահարցին պարոն Օսկանյանը նշեց, որ շարունակվում են բանակցությունները հարցի կարգավորման շուրջ եւ Հայաստանը նպատակ ունի հասնելու վերջնական խաղաղության :

Իր ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը ամբողջ աշխարհում տարածված մեծ սփյուռք ունի եւ մեր հայրենակիցներից շատերը նշանալից դեր են կատարում այդ երկրների հասարակական կյանքում` մասնակից են օրենսդիր ու գործադիր իշխանությունների աշխատանքին, ազդեցիկ մարդիկ են` քաղաքական, տնտեսական, մշակութային նշանավոր գործիչներ: Բոլորին միավորում է մեր անկախ հայրենիքի բարգավաճմանը նպաստելու ցանկությունը, բայց հաճախ պակասում են իրական տեղեկատվությունը, գործունեության նպատակաուղղվածությունը, մարդկային անմիջական հաղորդակցությունը: « Ահա այդպես ծնվեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի գաղափարը, որպեսզի մենք կարողանանք հանդիպել հայրենիքում, ծանոթանալ միմյանց ու համատեղ քննարկել մեր անելիքները: Այն, որ դա լավ ու հեռանկարային գաղափար էր, հաստատում եք դուք բոլորդ` ձեր ներկայությամբ հայրենիքում ու այս դահլիճում», ասաց ԱԺ նախագահը: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ հայրենիքում անցկացրած մի քանի օրը ներկաների համարկդառնա հետագա մեծ ու լավ գործերի խթան: Իբրեւ Աժ նախագահ` Հայաստանի խորհրդարանի անունից խոստացավ աջակցել ու նպաստել այդ գործունեությանը:

Պարոն Բաղդասարյանը նշեց, որ եվրոպական երկրներ պաշտոնական այցերի ժամանակ առիթ է ունեցել ծանոթանալ այլ երկրներում գործող պատգամավորական բարեկամության խմբերի շատ անդամների եւ համոզվել, թե տեղեկացվածության ու գործուն ծրագրերի առկայությամբ` ինչքան կարեւոր ու փոխշահավետ աշխատանքներ կարելի է կատարել:

Աժ նախագահըասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կայուն զարգացում ապրող ու բարեկեցիկ երկիր դառնալու լավ հեռանկարներ ունեցող պետություն է: Հաղթահարվել են անցումային երկրներին բնորոշ բազմաթիվ դժվարությունները ու դուրս ենք դուրս եկել մի ճանապարհ, որը տանում է դեպի քաղաքակիրթ ու զարգացած երկրների ընկերակցություն: «Չեմ ուզում ստեղծվի այն տպավորությունը, թե մեր երկրում չկան պրոբլեմներ,- ասաց ԱԺ նախագահը:- Ցավոք` կան: Եվ դրանց մասին նույնպես չեմ կարող չխոսել»:Երկրի թիվ մեկ տնտեսական խնդիր համարվեց նոր աշխատատեղերի ստեղծումը: Միայն նորմալ վարձատրվող աշխատանքով, արդյունաբերության վերագործարկմամբ, գյուղատնտեսության արդյունավետության մեծացմամբ կարելի կլինի լուծել կենսամակարդակի բարձրացման խնդիրը: Հայաստանում արդեն գործում է աղքատության հաղթահարման պետական ծրագիր, որի ավարտին նախատեսվում է որոշակի դրական տեղաշարժ:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի համար անդարձ ավարտվել է մարդասիրական օգնությունների փուլը, Հայաստանն այսօր կարիք ունի զարգացման ծրագրերի` համատեղ ձեռնարկությունների ստեղծման ու շահագործման, Հայաստանի տնտեսությունն այսօր կարիք ունի մեծ ներդրումների, որոնք ուղղված լինեն արդյունաբերական ներուժի վերականգնմանը: Հատկապես կարեւորվեց փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը, որը կնպաստի միջին խավի ձեւավորմանը եւ մարդկանց հնարավորություն կտա պետության աջակցությամբ կամաց-կամաց սեփական գործ սկսել ու աշխատատեղեր ստեղծել նաեւ ուրիշների համար: Հայաստանում այսօր կատարվում են իսկապես պատմական ու շրջադարձային բարեփոխումներ, որոնց շրջագծում ընդգրկված են թե պետական կառավարման համակարգը, թե տեղական ինքնակառավարման համակարգը, թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական-իրավական մարմինները: Խորհրդարանում քննարկվում է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախագիծը եւ ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ տարի համաժողովրդական հանրաքվեի կներկայացվի մեր երկրի Հիմնական օրենքի նոր, լրամշակված տարբերակը: Խորհրդարանում քննարկվում է նաեւ նոր Ընտրական օրենսգիրքը, որը կարեւորագույն փաստաթուղթ է ու գրավական արդար, ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Փորձ է արվում կատարելագործել հայկական օրենսդրությունը` ապահովելու պետության կորիզը կազմող է տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ աշխատանքը: Կարեւորագույն խնդիրներից է  նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումը, որի ճիշտ աշպատանքից մեծապես կախված է պետության հեղինակությունը թե իր ժողովրդի աչքում, թե համաշխարհային հանրության գնահատականներում: 2003 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց քաղաքական կոալիցիա, որը ստանձնեց երկրի օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարությունը: Իբրեւ այդ կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ղեկավար` ԱԺ նախագահը ընդգծեց, որ կոալիցիայի բոլոր անդամները շահագրգիռ են պետության խնդիրների արագ ու բովանդակային լուծմամբ:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարի նշվել է զինադադարի կնքման տասնամյակը: Խաղաղության 10 տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես ինքնուրույն գործող պետություն իր քաղաքական ու տնտեսական համակարգով: Անցած տարիներին չեն դադարել բանակցությունները հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: Հայաստանը միշտ հանդես է եկել խաղաղ, քաղաքական բանակցություններով հարցի լուծման դիրքերից, ընդունելով փոխզիջումների անհրաժեշտությունը: Հայաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերն էլ այս հարցում միակամ են ու հանդես են եկել հայտարարությամբ:

Վերջում պարոն Բաղդասարյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ վերադառնալով ձեր երկրները, դուք ձեր խորհրդարաններում հնարավորություն ու առիթ կունենաք պատմելու վեհաժողովի մասին եւ ներկայացնելու վեհաժողովի արդյունքները, նաեւ ներկայացնելու այսօրվա Հայաստանն իր պետությամբ, ժողովրդով ու խնդիրներով: Մենք բաց ենք աշխարհի առաջ եւ հայտարարելով եվրաինտեգրման մեր հաստատակամությունը, նպատակ ունենք մեծ աշխարհին միանալգոյության իր պատմական իրավունքը հաստատած մեր ինքնատիպությամբ, անցյալի, ներկայի ու ապագայի մեր պատմությամբ: Հաջողություններ եմ մաղթում պատգամավորական բարեկամության հայկական առաջին վեհաժողովի աշխատանքներին եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց` հայության ձայնն աշխարհում մի քիչ ավելի լսելի դարձնելու, Հայաստանը մի քիչ ավելի մոտեցնելու ու հասկանալի դարձնելու համար»:

Իր ողջույնի խոսքում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին ականատես ենք եղել գործունեության տարբեր ոլորտներում հայերի ջանքերի միավորմանը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովները, գեղեցիկ ավանդույթ է դարձել համահայկական խաղերի կազմակերպումը։ Հայտնի են հայ գիտնականների, գործարարների եւ մյուսների սերտ շփումների հաստատմանն ուղղված ջանքերը։ Տեղի է ունենում Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրներում հայկական նոր համայնքների կազմավորման եւ հասարակական կյանքում դրանց ներգրավման գործընթաց։ Վեհաժողովի անցկացումը, ըստ Արա Աբրահամյանի , մեր ժողովրդի առջեւ դրված բարդ ու դժվարին խնդիրների լուծման նպատակով հայերի ջանքերը միավորելու ժամանակի հրամայական պահանջի պատասխանն է։ Վեհաժողովի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման իրողությունը թելադրում է նոր խնդիր, այն է՝ կատարելագործել Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի միջեւ կարծիքների մշտական փոխանակման մեխանիզմները։

Անդրադառնալով ժամանակակից հայկական պետության եւ առհասարակ հայության զարգացման խնդիրներին, պարոն Աբրահամյանը նշեց, որ հարկավոր է ակտիվացնել փոխընդունելի լուծումների որոնումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար։Կարեւորվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Ըստ Արա Աբրահամյանի, անհրաժեշտ է, որ առաջատար երկրների, հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող Մինսկի խմբի մասնակից երկրների խորհրդարաններում ճիշտ դիրքորոշում մշակվի տվյալ հարցի առթիվ, ընդունվեն հայ ժողովրդի շահերին չհակասող որոշումներ։ Այս ոլորտում Համաշխարհային հայկական կոնգրեսը պատրաստ է ամենասերտ հարաբերությունները պահպանել խորհրդարանականների հետ, որոնք տվյալ հարցի առթիվ կարող են նպաստել իրենց բնակության երկրներում ինչպես հանրային ճիշտ կարծիքի ձեւավորմանը, այնպես էլ օրենսդիր եւ գործադիր իշխանության ճիշտ դիրքորոշումների մշակմանը։

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը` բարձր գնահատելով Վեհաժողովի նշանակությունը հայ ժողովրդի հետագա զարգացման առումով:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի առաջին նիստումմիաձայն ընդունվեց վեհաժողովի Հռչակագիրը, որում ասված է. «Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի առաջին լիագումար նիստի մասնակիցները գումարելով այն Երեւան քաղաքում 2004 թ. հունիսի 18-ին,եւ`

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խորը արմատները,

հիմք ընդունելով պատգամավորական բարեկամության ձեւավորված կապերը եւ ավանդույթները,

Ճանաչելով ժողովրդավարության հաստատումը եւ զարգացումը` որպեսմարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, սոցիալականարդարության եւ ազատական տնտեսության ձեւավորման ու զարգացման հիմնական երաշխիքներից մեկը,

դրսեւորելով պատգամավորական բարեկամության եւ միջխորհրդարանական կապերի խորացման ու զարգացման վճռականություն,

նպատակ ունենալով համախմբել ՀՀ ԱԺ, աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում ներկայացված հայազգի պատգամավորների եւ ԱԺ հետ պատգամավորական բարեկամության խմբերի ջանքերը` Հայաստանում ժողովրդավարության խորացման, համահայկական խնդիրների լուծման ուղիների համատեղ մշակման, միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ հանրապետությունում պառլամենտարիզմի զարգացման համաշխարհային փորձի արդյունավետ կիրառման գործում,

Համաձայնվեցին հետեւյալի մասին

1.Ողջունել ՀՀ եւ այլ պետությունների ախորհրդարանական եւ պատգամավորական բարեկամության զարգացմանը եւ խորացմանը նպաստող Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողով անցկացնելու նախաձեռնությունը;

2. Սատարել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, անվտանգ եւ ապահով զարգացման ու բարգավաճման գաղափարի վրա հիմնված Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի շարունակական աշխատանքները:

3. Հավանություն տալ Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը պարբերաբար գումարելու գաղափարին»:

Միջխորհրդարանական կապերի եւ համագործակցության զարգացման, ամրապնդման եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ըստ բանախոսի` հայկական սփյուռքը այնքան կազմակերպված պետք է լինի, որ հնարավոր լինի խոսել մեկ ընդհանուր հայկական դիվանագիտության մասին: Այդ դեպքում շատ մեծ քայլեր արած կլինենք մեր ընդհանուր խնդիրների լուծման ճանապարհին, կարեւոր հարցերի շուրջ մեր հայրենակիցների համախմբման, հայկական գաղութների ապակենտրոն կազմակերպման ուղղությամբ: Մենք լուրջ անելիքներ ունենք համահայկական դիվանագիտության երեք կարեւոր բաղադրիչների իրականացմանգործում: Պաշտոնական դիվանագիտությունը պետք է համալրվի եւս երկու կարեւոր մակարդակով. առաջինը խորհրդարանական դիվանագիտությունն է, որի առաջին քայլերը թեեւ կատարել ենք, բայց այդ ուղղությամբ դեռ լուրջ անելիքներ կան, հաջորդը ժողովրդական դիվանագիտությունն է: Մեր սփյուռքը կազմված է բազմաթիվ հասարակական կազմակերպություններից, միավորումներից, որոնց խնդիրը պետք է դառնա ժողովրդական դիվանագիտության զարգացումը: Նրանք պետք է նպաստեն Հայաստանի հետ արտաքին կապերի զարգացմանը, որից կշահի ոչ միայն Հայաստանը, այլեւ այն երկրները, որոնց հետ պետք է կայանան այդ հարաբերությունները: Միջխորհրդարանական կապերի զարգացումը պետք է կարողանա ապահովել ուղիղ եւ հետադարձ կապ, ինչը կօգնի, որ մեր տեսակետները արտաքին քաղաքականության մեջ վարվող ընդհանուր ուղղությունների վերաբերյալ այն աստիճանի հղկվեն, որ ընկալելի լինեն ամենուր: Եթե մենք մեկուսանանք մեր մեջ` հաշվի չառնելով, թե ինչպես ենք ընկալվում աշխարհում,սխալ ուղղությամբ կընթանանք: Այս հարցերի կարգավորմանը կարող է նպաստել համաժողովը, քանզի այստեղ հավաքված են այն անձինք, ովքեր իրենց երկրներում պետական աշխատանք են կատարում եւ լավատեղյակ են, թե ինչպես է ընկալվում այդ երկրներում Հայաստանի վարած քաղաքականությունը: Նրանց դիտողություններն ու առաջարկությունները շատ կարեւոր են մեր մոտեցումները հստակեցնելու եւ հղկելու առումով:

Պարոն Ռուստամյանը կարեւորեց նաեւ մեր քաղաքացիների եւ ազգությամբ հայ օտարերկրացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը աշխարհի տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում:Ազգային մեր պատվիրակությունները աշխարհի տարբեր կազմակերպություններում, վեհաժողովներում պետք է այնպես անեն, որ այդ կառույցներում միջխորհրդարանական կապերի զարգացման վերաբերյալ մեր մոտեցումները նպատակաուղղված կերպով կյանքի կոչվեն:

Մենք պետք է ջանքերը համատեղենք, որպեսզի տարածաշրջանային խնդիրների հետ կապված մեր սկզբունքները նույնպես կարողանանք իրականացնել: Մեր տարածաշրջանը հարուստ է կոնֆլիկտներով, որոնք հաճախ խոչընդոտումենտարածաշրջանային համագործակցությանզարգացմանը:Այս իրողություններից ելնելով` պետք է այնպես ուղղորդել ծրագրերը, որ դրանք գործեն: Իրականանալի առաջին սկզբունքը, որի վերաբերյալ իր համաձայնությունն է հայտնել նաեւ Վրաստանի նորընտիր նախագահը, համագործակցության տարբեր ձեւերի եւեղանակների ընդլայնումն է առկա կոնֆլիկտների քաղաքական լուծմանը զուգահեռ: Ոչ թե համագործակցությունը պետք է պայմանավորել կոնֆլիկտների լուծմամբ, այլհամագործակցության, վստահության մթնոլորտը ուժեղացնելու միջոցով հասնել կոնֆլիկտների լուծմանը, Հարավկովկասյան տարածաշրջանում մեկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու գաղափարին:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը վեհաժողովին փոխանցեց Ուկրաինայի նախագահի բարեմաղթանքները, ողջունեց միացյալ ուժերով երկիրը շենացնելու համահայկական ջանքերը: Նա հավաստիացրեց, որ Ուկրաինան պատրաստ է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների բնագավառում ակտիվ համագործակցելուն:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանիպատգամավոր Գեւորգ Վարդանյանի հավաստմամբ` Իրանը շահագրգիռ է Հայաստանի բարգավաճ վիճակով, երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատումով, իսկ իրանահայ գաղութը եւ հայ խորհրդարանականները ջանք չեն խնայում այդ հարաբերությունները ակտիվացնելու ուղղությամբ:

Ջոն Կիրակոսյանը տեղեկացրեց, որ թեեւ ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգների խորհրդարաններում ճանաչվել է հայոց ցեղասպանությունը, բայց Կոնգրեսը դեռեւսայդ բանաձեւը ճանաչելու վճռականություն չի ցուցաբերում: Հայկական սփյուռքը ԱՄՆ-ում այնքան հզոր է ու հետեւողական, որ կհասնի ամերիկյան հասարակության շրջանում եւ պետական կառույցներում պատմական ճշմարտությ ան տարածմանն ու հաստատմանը:

Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ Վախթանգ Կոլբայայի եւ Վան Բայբուրդի գնահատմամբ Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային ակտիվ համագործակցությամբ, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ լուրջ նախադրյալներ կարող են ստեղծվել տարածաշրջանային կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ:

Ռումինիայի, Էստոնիայի եւ Կիպրոսի խորհրդարանների ներկայացուցիչները հավաստիացրին, որ Եվրամիությանը իրենց երկրների անդամակցությունը օգտակար կարող է լինել եւ նպաստել Հայաստան-Եվրամիություն կապերի զարգացմանը, եվրոպական այդ հեղինակավոր կառույցին Հայաստանի անդամակցությանը:

Այնուհետեւ վեհաժողովի մասնակիցներն սկսեցին հայերի ցեղասպանության հիմնախնդրի, հայրենիք-սփյուռք կապերի, ԼՂՀ հիմնախնդրի, ժամանակակից մարտահրավերներիվերաբերյալ քննարկումները:

Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի ելույթը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից հրահրված եւ իրականացված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանվերաբերյալ էր: Բանախոսը նկատեց, որ վերջին տարիներին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն աշխարհում մեծ առաջընթաց է ապրել` ստանալով նոր որակ եւ արձանագրելով շոշափելի հաջողություններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Լեւոն Մկրտչյանը որակեց որպես հայ ազգի ուժի հավաքական կամքի արձանագրում: Ցեղասպանության միջազգային ճանաչումընա համարեց ոչ թե նպատակ, այլ միջոց. միջոց` նպատակին հասնելու համար:«Ցեղասպանության միջազգային ճանաչման շնորհիվ աշխարհում կձեւավորվի մթնոլորտ, որտեղ աշխարհը կճանաչի մեր կորցրած իրավունքները եւ կճանաչի անարդարությունը, որը իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ» ,-ասաց նա:

Այդ իմաստով հիմնական նպատակ համարվեց հայոց ցեղասպանության եւ իր երկրի մեղքի ճանաչումը Թուրքիայի կողմից: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, դա ապացույց կլինի զղջման եւ ոճրի չկրկնման, քանի որ «չկաներում` առանց զղջման»:

Իր ելույթում Լեւոն Մկրտչյանը առանձնացրեց երկու հիմնահարց. ԼՂՀ-ի իրավունքի միջազգային ամրագրումեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակում:

ԼՂՀ-ի միջազգային իրավունքի ճանաչման գաղափարն իր ելույթում զարգացրեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ում կարծիքով, դրան կարող են էապես նպաստել վեհաժողովի մասնակից պատգամավորները: Վահրամ Աթանեսյանն ընդհանուր գծերով ներկայացրեց ԼՂՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը ներկայացնելով վիրահայության խնդիրները, նշեց, որ Վրաստանի հայությունը «սփյուռքի այն հատվածն է, որը չի կարող օգնել, հակառակը`ինքն է զգում հայրենիքի օգնության կարիքը»:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Եղիա Ջերեջյանը նկատեց, որ իր երկիրը ճանաչել է հայոց ցեղասպանությունըեւ կարեւորեց հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը` համագործակցելով տնտեսական, մշակութային, կրթական, քաղաքական ոլորտներում: Ըստ նրա,նախաձեռնված վեհաժողովը «երկրների քաղաքական հարաբերությունների հիմնաքար է եւ հայրենիք-սփյուռք հարաբերություններն ամրապնդող օղակ»:

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի ելույթը օրակարգում ընդգրկված «Հայաստանը եւ ժամանակակից մարտահրավերները» թեմայով էր:Ըստ բանախոսի, ժամանակակից մարտահրավերների շարքը բազմաթիվ է` տնտեսական ոլորտի զարգացում, նոր տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտություն, արդյունքների հավասար բաշխում, ԼՂՀ հիմնախնդրի լուծում բանակցային ճանապարհովեւ այլն:ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ այդ հիմնախնդիրների լուծման ուղիներին` դրանք տեսնելով էներգետիկ, գիտական, մտավոր ներուժի օգտագործման մեջ: Նակարեւորեց համահայկական վիրտուալ տարածքի ստեղծումը, պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ` միջանձնային հարաբերությունների հետագա ամրապնդումը:

Իրանի խորհրդարանի պատգամավոր Գեւորգ Վարդանյանը հայրենիք-սփյուռք կապերի շրջանակներում կարեւորեց ազգապահպանման խնդիրը սփյուռքում եւ դրան նպաստող քայլերը գլոբալացման պայմաններում:

ՈՒկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նվեր Մխիթարյանի համոզմամբ,անհրաժեշտ է երիտասարդությանը ներարկել այն գաղափարը, թե «ցեղասպանվելով` մեր պապերը պահել են ազգը, կրոնը», այսինքն` նրանք նահատակներ են, եւ ոչ թե պարզապես սպանվածներ: Այս տեսակետը պաշտպանեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նաեւ առաջարկեց հետեւողական լինել` կատարելու վեհաժողովում ընդունված հռչակագրի խնդիրները:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նիստի օրակարգի շրջանակներում նախատեսված էր քննարկել նաեւ գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Դրանք ներկայացրեց խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Խոսելով հայազգի պատգամավորներին հայրենիքում հավաքելու նախաձեռնության մասին` տիկին Հակոբյանն այն գնահատեց որպես հայերի միասնականությունը աշխարհին ներկայացնելու լավ առիթ: Հանձնաժողովի նախագահն իր ելույթում անդրադարձավ նոր հասարակական իրողությունների անցման ընթացքում ի հայտ եկած նոր դժվարությունների` աղքատության, գործազրկության, հասարակության բեւեռացման, առողջապահության եւ կրթության բնագավառներում արձանագրված հետընթացի մասին: Մինչդեռ, ըստ բանախոսի, թե գիտության, թե կրթության եւ թե մշակույթի զարգացումը ուղղակիորեն կախված է տնտեսության զարգացումից, ինչպես նաեւ աղքատության կրճատումից: Չնայած առկա դժվարություններին` որոնք հիմնականում օբյեկտիվ պատճառներ ունեն, պետությունն այսօր բարեփոխումներ է իրականացնում նշված ոլորտներում: Թեեւ այսօր բավականին փոքր ծավալ է կազմում այս ուղղություններով պետական ֆինանսավորումը` գիտությանն, օրինակ, հատկացվում է բյուջեի 1 տոկոսի չափով գումար,կառավարությունն առաջնորդվում է պետբյուջեից հատկացվող միջոցները աստիճանաբար մեծացնելու քաղաքականությամբ: «Երկրում կա գիտական հզոր ներուժ, սակայն այն արդյունավետ չի օգտագործվում», -ասում է տիկին Հակոբյանը: Նրա հրապարակած տվյալներով, մեր երկիրն ունի այսօր շուրջ 10 հազար գիտնականներ:Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, այն, ըստ հանձնաժողովի նախագահի, առավել բարվոք վիճակում է. Հայաստանն այսօր աչքի է ընկնումեւ կարող է մրցակցել աշխարհի զարգացած երկրների հետ կրթության ու գրագիտության բարձրմակարդակով: Պատգամավորը վեհաժողովի մասնակիցներին ներկայացրեց մշակույթի ասպարեզում պետության վարած քաղաքականությունը, գերակա ուղղությունները: Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրեց մշակութային արժեքների ոչնչացման դեմ պայքարի անհրաժեշտության վրա. հարցը արդիական է դարձել հայկական հուշարձանները թուրքերի կողմից ավերվելու պատճառով:

Տիկին Հակոբյանը խոսեց նաեւ նշված խնդիրների լուծմանն ուղղված եւ ոլորտների բարեփոխման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ ստեղծելու` ներկայում տարվող աշխատանքների մասին:

Իրանի Իսլամանական Հանրապետությունը ներկայացնող Ռոբերտ Բեգլարյանը ելույթում անդրադարձավ Հայաստանում սովորող հայազգի կամ այլազգի ուսանողների խնդրին, նշելով, որ պետք է նրանց քաջալերել եւ աջակցել ոչ միայն հայագիտություն ուսումնասիրելու հարցում, այլ հնարավորություն ընձեռել մասնագիտանալ ճշգրիտ գիտությունների բնագավառներում: Նա առաջարկեց հայազգի գիտնականների մասնակցությամբ ստեղծել գիտական շտեմարան. բոլոր արժեքավոր նյութերը Հայաստանում պահպանել եւ հետագայում դրանք ծառայեցնել տնտեսության զարգացմանը:

ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նիստի ընթացքում խոսեց տարբեր երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը մեծացնելու անհրաժեշտության մասին`օրենդրությունը ներդաշնակեցնելու, միջազգային համաձայնագրերը համընթաց վավերացնելու, ինչպես նաեւ տեղեկատվություն փոխանակելու նպատակով: Պրն. Շահգելդյանը վստահ է, որ բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը նպաստավոր կլինի խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու հարցում:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նշեց վերջին տարիներին Հայաստանում արձանագրված նվաճումների մասին` անդրադառնալով տնտեսական աճի բարձր տեմպերին: Սակայն աղքատության ցուցանիշը դեռ շարունակում է բարձր մնալ եւ, պատգամավորի խոսքերով, բոլոր հայերի նպատակը պետք է լինի թե Հայաստանում ապրող, թե հայրենիքի սահմաններից դուրս հաստատված հայերի բարեկեցությունն ու բարձր կենսամակարդակը ապահովելը: Նա կոչ արեցհամատեղ ջանքերով հասնել երկրի բարգավաճմանը:

ՌԴ-ն ներկայացնող Գալինա Գրիգորյանցն իր ելույթում կոչ արեց ընդունել երկքաղաքացիության մասին օրենքը:

Նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ընթերցեց վեհաժողովում ընդունված հայտարարության տեքստը

«Համահայկական խորհրդարանական վեհաժողովն իր անդրանիկ նստա


11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am