National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Դիլիջան
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին կազմակերպել էր այց Դիլիջան: Այցի նպատակն էր մարզի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակիչների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել «Համայնքների խոշորացում» թեման:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը բացման խոսքում նշեց, որ կառավարությունը ծրագրել է գնալ համայնքների խոշորացման: Նրա գնահատմամբ՝ սա կարեւոր բարեփոխում է եւ այցի նպատակն է մինչ խորհրդարանում խոշորացման վերաբերյալ օրինագիծը կդրվի շրջանառության, տեղում համայնքի բնակիչների ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկել խնդիրը եւ հասկանալ նրանց կարծիքը: Պարոն Մարգարյանը նշեց, որ նման բարեփոխումներն իրականացնելը բավականին բարդ է, աստիճանաբար պետք է իրականացվի: Նա տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ համայնքների խոշորացման փորձը ուսումնասիրելու նպատակով իրենք այցելել են Լատվիա եւ Էստոնիա: Ըստ նրա՝ կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել՝ սկզբնական շրջանում նախատեսելով համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր իրականացնել՝ խոշորացման տարբերակները քննարկելու եւ խնդիրները հասկանալու համար:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել է համայնքների խոշորացման հայեցակարգը, կառավարության գործունեության ծրագրում եւս կա դրույթ համայնքների խոշորացման վերաբերյալ: Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքնանպատակ խոշորացում չի լինելու, համայնքների խոշորացման ռեֆորմի հաստատման համար յուրաքանչյուր խոշորացվող համայնքում տեղի է ունենալու տեղական հանրաքվե՝ բնակչության կարծիքը հասկանալու համար: Նա ասաց, որ այժմ մի շարք համայնքների խոշորացման վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, քննարկումներ են կազմակերպվում:

Հանձնաժողովի անդամներ Մնացական Մնացականյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարեւորեցին նման հանդիպումները՝ բնակիչների ընկալումներն հասկանալու եւ առաջարկներին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նրանք համոզմունք հայտնեցին, որ այս հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե խոշորացման ինչպիսի մոդել է անհրաժեշտ մեր երկրին ու քաղաքացիներին եւ հավաստիացրին, որ հնչած բոլոր առաջարկները ներկայացվելու են կառավարության հետ հարցը քննարկելիս:

Քննարկումն անցավ մեծ ակտիվության պայմաններում: Ելույթ ունեցողները խոսեցին եւ իրենց մտահոգություններն արտահայտեցին համայնքների խոշորացման փնջային եւ շրջանային մոդելների, նրանց դերի բարձրացման, խոշորացման արդյունքում աշխատատեղերի կրճատման հնարավորության, համայնքապետերի եւ ավագանիների լիազորությունների, տարածքների համաչափ զարգացման եւ այլ հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները եւ ոլորտի փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրին խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները, պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին: Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ԱԺ մշտական հանձնաժողովին այցի համար:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ հանձնաժողովը բաց է եւ հրապարակային, պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու բոլոր առաջարկները եւ դիտողությունները: Նա տեղեկացրեց, որ համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկումներ կլինեն նաեւ այլ մարզերում:



18.11.2024
Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհր...

18.11.2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Կուբան մեզ համար բարեկամ երկիր է: Հայերը Կուբայում հաստատվել են 20-րդ դարասկզբին եւ տեղեկացված ենք, որ Լատինական Ամերիկայում ունենք փոքրաթիվ, կազմակերպված եւ ակտիվ համայնք. ողջունելով Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոն Սանտանա Օսկարին՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կուբա բարեկ...

18.11.2024
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնա...

18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է նոյեմբերի 13-16-ը Բեռլինում կայացած Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության համաժողովին (Y-SPACE): Միջոցառմանը ելույթ է ունեցել Գերմանիայի դաշնային խորհրդարանի` Բունդեսթագի ղեկավար Բարբել Բասը: Համաժողովին մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am