National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.07.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 3

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին եւ ներկայացրել են փաստարկներ առ այն, որ կան ռեզերվներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա խուսափել թանկացումից: Բանախոսի գնահատմամբ՝ պետք է ֆինանսական առողջացման ծրագիր իրականացվի ՀԷՑ-ի եւ արտադրող կայանների համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քառյակը ցանկացած որոշման հետ կապված՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցերում երբեք չի գնացել կատեգորիկ մերժման: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստում քառյակի փաստարկները եւ քաղաքական էին, եւ ֆինանսական: Նա ընդգծեց, որ քառյակը տեր է իր հայտարարությանը, հետեւողական է լինելու: «Համագործակցելու ենք հասարական-քաղաքական նախաձեռնությունների հետ եւ քառյակի համատեղ որոշումների արդյունքում կունենանք որոշումներ, որոնք կներկայացնենք»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հավելեց, որ այս հարցը մնում է քառյակի օրակարգում եւ իրենց պահանջների մեջ է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀԾԿՀ-ն չի կատարում օրենքով վերապահված իր գործառույթները: Նրա խոսքով՝ տնտեսության շարժիչ ուժը պետք է դառնար էներգետիկ համակարգը, մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am