National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.07.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց երիտասարդ դիվանագետների հետ
1 / 4

Հուլիսի 15-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության՝ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոց նախագծի շրջանակներում հանդիպեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ ասպիրանտների հետ, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով եւ դիվանագիտությամբ:

Ողջունելով երիտասարդ դիվանագետներին ԱԺ-ում՝ տիկին Նաղդալյանը նախ կարեւորեց մասնակիցների կրթությունը շարունակելու, ստացած գիտելիքները զարգացնելու ցանկությունը՝ միաժամանակ նշելով, որ հասարակության մեջ գործող օպտիմալ մոդելը ընտանիքի կայացմանը զուգահեռ ինտելեկտուալ կարողության իրացումն է, ինչն արդեն մեր երիտասարդության մեջ գիտակցված է: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ երկրի համար կարեւոր է, երբ յուրաքանչյուր սերունդ իր մեջ կրում է շարունակականության սկզբունքը՝ գալիք սերնդին փոխանցելով նախորդի նպատակներն ու միտումները:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Հերմինե Նաղդալյանը երիտասարդ դիվանագետների ուշադրությունը հրավիրեց քաղաքականության մեջ տնտեսական գործոնի կարեւորության վրա, երբ յուրաքանչյուր քաղաքական գործընթացի հիմքում ընկած են տնտեսական շահերը, որով առաջնորդվում են գերտերությունները, եւ որի արդյունքում էլ ձեւավորվում է քաղաքականությունը գլոբալ առումով:

Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նաեւ հայաստանյան պատվիրակության գործունեությունը եւ կատարված աշխատանքը վերջին շրջանում՝ մասնավորապես ընդգծելով իրավիճակը Ադրբեջանում, որտեղ մասսայաբար խախտվում են մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, ինչի բարձրաձայնմանն ու վերհանմանն էլ ուղղված են եղել հայկական պատվիրակության նախաձեռնությունները ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը սիրով պատասխանեց նաեւ մասնակիցների հարցերին, այդ թվում՝ երկրում տարվող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող: Տիկին Նաղդալյանը հարկ համարեց հիշեցնել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը ակտիվորեն աշխատանքներ էր անցկացնում ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում, զուգահեռաբար զարգացրել են հարաբերությունները ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ ձեւաչափերում եւ այդ առումով մեղադրել ՀՀ իշխանություններին կտրուկ շրջադարձի մեջ, պարզապես անարդարացի անհետեւողականություն է: Ըստ ԱԺ փոխնախագահի` նույն իրավիճակն է նաեւ այսօր. ինտենսիվ ներգրավվելով եվրասիական ինտեգրման գործընթացներին՝ Հայաստանն ամենեւին չի փակում դռները եվրոպական ինտեգրացիոն ֆորմատի առջեւ՝ երկրի առաջնահերթություն համարելով յուրաքանչյուր տնտեսական կառույցի ինտեգրվելիս առավելագույնս օգուտ հետապնդելու սկզբունքը: Հ. Նաղդալյանը այս գործընթացում կարեւոր դիվանագիտություն համարեց նաեւ տարվող հասարակական քննարկումները՝ ընդգծելով դրանց կարեւորությունն ինչպես բանակցությունների ընթացում, այնպես էլ դրանից հետո:

Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին տիկին Նաղդալյանին ծավալուն եւ օբյեկտիվ դիտարկումների համար՝ միաժամանակ կարեւորելով քաղաքական դաշտում ազնիվ գործիչների առկայությունը, որի ականատեսը եղան հանդիպման ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am