ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների վիշտն ու ցավը եւ շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»: