National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.08.2014
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
1 / 5

Օգոստոսի 26-29-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում են մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պատգամավորներ Արթուր Ստեփանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Արմեն Մխիթարյանը, եռօրյա աշխատանքային այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը Հայաստանում եւ Արցախում ուղեկցում էին ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։

Օգոստոսի 26-ին այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը նախ այցելեց Վայքի եւ Գորիսի զորամասեր, ՀՀ ոստիկանության Վայքի եւ Գորիսի բաժիններ եւ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժին։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հավաստմամբ մշտական հանձնաժողովը պարբերաբար այցելություններ է կազմակերպում հանրապետության մարզեր, որոնց հիմնական նպատակն է ուժեղացնել կապը խորհրդարանի եւ զինված ուժերի միջեւ, ամրապնդել վստահության մթնոլորտը օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցության շրջանակներում, տեղում բացահայտել ծառայության հետ կապված առաջնային խնդիրները եւ այդ հարցերին օրենսդրական ճանապարհով տալ հիմնարար լուծումներ:

Պատգամավորները շրջեցին զորամասերում, ծանոթացան զինվորների կենցաղային պայմաններին, հետաքրքրվեցին սննդի, հանգստի հետ կապված հարցերով, եղան հակաօդային պաշտպանության, մարտավարական պատրաստության, նշանակետ վարժասարքի լսարաններում, մարզական սրահներում, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով, մարզագույքով, եւ որտեղ իրենց ամենօրյա վարժանքներն ու մարզումներն են իրականացնում հայ մարտիկները։

Զորամասերում եւ ոստիկանության բաժիններում հանդիպումների ժամանակ բարձրացվեցին հարցեր սպայական կազմի բնակարանային ապահովման վերաբերյալ։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս ոլորտում նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կլուծվեն սոցիալական եւ բազմաթիվ այլ խնդիրներ։

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Գորիս-Խնձորեսկ-Երիցվանք-Հադրութ երթուղով եղավ Արցախի հարավ-արեւելյան ուղղությամբ գտնվող հենակետերում, որտեղ ծանոթացավ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը:

Վերջերս դիվերսիոն գործողություններին դիմագրաված եւ հակառակորդին դեպի ելման դիրքերը հետ շպրտած զինվորների հետ զրույցում նշվեց, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության կողմից վաշտի հրամանատարն արժանացավ պարգեւների։

Օգոստոսի 28-ին պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար? վերահաստատեց Հայոց բանակի մեծագույն դերն ու նշանակությունը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման, սահմաններն անառիկ պահելու գործում։ Կորյուն Նահապետյանը ընդգծեց պաշտպանության ոլորտում օրենսդրության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Մասնավորապես, անդրադարձ եղավ բանակում կանոնադրային հարաբերությունների կարգավորման, կարգապահության ամրապնդման, սպայական կազմի սոցիալական ապահովության, ինչպես նաեւ սպաների? ծառայությունն ավարտելուց հետո հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներին:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Ստեփանակերտի «Եղբայրական գերեզման» հուշահամալիրում? լռությամբ ու խոնարհումով հարգելով Արցախի ազատամարտի համար իրենց կյանքը չխնայած հերոսամարտիկների հիշատակը։

ՀՀ ԱԺ պատգամավորները եղան նաեւ Շուշիի զորամասերում։ Հրամանատարական հենակետում ծանոթացան ՀՀ եւ ԼՂՀ օդային սահմանները հսկող հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումների ղեկավարման գործընթացին, ծառայության իրականացմանը։

ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղավ նաեւ Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Պատգամավորները ծանոթացան քրեակատարողական անձնակազմի աշխատանքային պայմաններին, զրուցեցին նախնական կալանքի տակ գտնվողների հետ, հետաքրքրվեցին նրանց կեցության պայմաններով, ունկնդիր եղան նրանց հուզող խնդիրներին:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար? Կորյուն Նահապետյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի բնագավառներում։

Պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի անդամների հետ:

Ներկայացվեցին հանձնաժողովի գործունեության ընթացիկ եւ նախատեսված միջոցառումները, օրենսդրական զարգացումներն ու բարեփոխումները, կարեւորվեց հանձնաժողովների միջեւ առավել սերտ համագործակցությունը, այդ նպատակով համատեղ նիստերի անցկացումը, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր, որոնց կապակցությամբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ ԼՂՀ ոստիկանությունում, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։

Ոստիկանությունում պատվիրակության անդամները ծանոթացան համակարգում ընթացող բարեփոխումներին եւ ծառայողական գործունեության արդյունքներին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում պատվիրակության անդամներին ներկայացվեցին ոլորտի խնդիրները, համակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրացվեց օրենսդրական դաշտի կատարելագործման եւ համագործակցության ընդլայնման հարցը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը այցելեց նաեւ Ստեփանակերտի կայազորային կարգապահական վաշտ, որտեղ հանձնաժողովի նախագահը հանդես եկավ զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքով? ընդգծելով բանակում կարգապահության կարեւորությունը եւ ծառայողական պարտականությունների պատշաճ կերպով կատարումը:

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Իվանյանի տանկային զորամաս։ Պատվիրակությունը ծանոթացավ վերջերս ՌԴ-ում տեղի ունեցած տանկային բիաթլոնի մրցույթի մանրամասներին, որտեղ Հայաստանի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը: Պատվիրակության անդամները ծանոթացան նաեւ զորամասում կատարվող աշխատանքներին, զինծառայողների պատրաստվածության խնդիրներին:

ԼՂՀ աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը այցելեց նաեւ Տոնաշենում (Եղնիկներ) տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացավ հայ դիրքապահների մարտական պատրաստվածությանը։



23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am