Ծրագրային բյուջետավորման (ԾԲ) ոլորտում ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ համագործակցության արդյունքում մշակվել եւ իրականացվում է ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման (ՄԿՇԶ) հայեցակարգը:
ՄԿՇԶ հայեցակարգի բաղադրիչներից է հանդիսանում ՀՀ ԱԺ պատգամավորների, աշխատակազմի փորձագետների եւ պատգամավորների օգնականների համար տարեկան երկու փուլով՝ խորհրդարանում բյուջեի նախագծի եւ բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների նախաշեմին, ԾԲ վերաբերյալ մասնագիտական քննարկումների իրականացումը:
Ստորեւ ներկայացվում է ԳՄՀԸ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀԱԺԱԾ-ի (SANAP) հետ համագործակցությամբ ՀՀ ԱԺ վեց մշտական հանձնաժողովների համար նախատեսվող քննարկումների ժամանակացույցը:
Քննարկումները տեղի կունենան ՀՀ ԱԺ 334 սրահում:
Հոկտեմբերի 6
10.30-13.00 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (տրանսպորտի եւ կապի նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)
14.30-17.00 ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով (առողջապահության նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)
Հոկտեմբերի 8
10.30-13.00 ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (գյուղատնտեսության նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)
14.30-17.00 ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (արդարադատության նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)
Հոկտեմբերի 10
10.30-13.00 ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով (կրթության եւ գիտության նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)
14.30-17.00 ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջետային ծրագրի օրինակով)