National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.10.2014
Տեղեկատվություն
1 / 1

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ:

ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով.

1. Աղաբաբյան Աշոտ - ԱԺ պատգամավոր (թիմի ավագ)

2. Ավագյան Կարեն - ԱԺ պատգամավոր

3. Բաբայան Արմեն - ԱԺ պատգամավոր

4. Բադոյան Էդուարդ - ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն

5. Թովմասյան Հրայր - ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

6. Թորոսյան Շիրակ - ԱԺ պատգամավոր

7. Ղասաբօղլյան Արմեն - ԱԺ նախագահի խորհրդական

8. Մինասյան Արծվիկ - ԱԺ պատգամավոր

9. Մինասյան Էրիկ - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

10. Նահապետյան Կորյուն - ԱԺ պատգամավոր

11. Նասլյան Արմեն - ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն

12. Շարմազանով Էդուարդ - ԱԺ փոխնախագահ

13. Սահակյան Հովհաննես - ԱԺ պատգամավոր

14. Սամվելյան Արբակ - ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն

15. Սարգսյան Հայկ - ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

16. Քեֆիլյան Սարգիս - ԱԺ պատգամավորի օգնական

17. Ֆարմանյան Սամվել - ԱԺ պատգամավոր

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը:

Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում կաջակցեն ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների ընտրանու կազմում հանդես կգան Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, «Հ1», «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:

Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:

Մուտքն ազատ է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am