Հոկտեմբերի 3-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը, իսկ ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:
Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում աջակցել են ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականի:
Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն: