National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.10.2014
Ծրագրային բյուջետավորման մասնագիտական քննարկումներ խորհրդարանում
1 / 6

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Վերահսկիչ պալատի փորձագետներ, ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ:

Ծրագրային բյուջետավորման ոլորտում ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության արդյունքում մշակվել է հայեցակարգ, որով տարեկան երկու անգամ ԱԺ պատգամավորների, աշխատակազմի փորձագետների եւ պատգամավորների օգնականների համար կկազմակերպվեն պետական բյուջեի նախագծի եւ կատարողականի հաշվետվությունների քննարկումներ: «ԳՄՀԸ/GIZ»-ի փորձագետ Սուրեն Պողոսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի ծրագրերը եւ կառուցվածը: Նա ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ քաղաքաշինության եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների ծրագրային բյուջետավորման կիրառման ուսումնասիրության ոլորտները: Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաեւ քննարկումների հաջորդականությանը եւ հետագա քայլերին առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եւ ԳՄՀԸ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀԱԺԱԾ-ի (SANAP)-ի հետ համատեղ տեղի է ունեցել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ ոլորտային մասնագիտական քննարկում, որը նախագահել են առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցներ, ՀՀ առողջապահության եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) փորձագետ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրել է առողջապահության, մայրության եւ մանկության ոլորտների ծրագրերը եւ կառուցվածքը: Էդվարդ Սաֆարյանը նշել է, որ վերլուծությունը կատարվել է միայն ծրագրային բյուջետավորման տեսանկյունից: Հիմնական նպատակն է եղել վեր հանել ծրագրերի ռազմավարությունը եւ արտացոլումը պետական բյուջեում: Ըստ նրա՝ հիմնական ուսումնասիրությունների ու վերլուծությունների թեման եղել են առողջապահության ոլորտի քաղաքականությունը, ծրագրային ցուցանիշների ուսումնասիրությունը, օգուտների ու ծախսերի բաշխման վերլուծությունները: Մասնակիցները համատեղ քննարկել են նաեւ արձանագրված թերությունների բարելավման հնարավորությունները:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am