Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու»-ի 5-րդ հատորի եւ «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ»-ի 2-րդ հատորի շնորհանդեսին:
Գրքերը կազմել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները, դատական ծառայողներն ու Երեւանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոսները:
Դրանք անհրաժեշտ են հատկապես վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով աշխատող մասնագետների համար: Գրքերը ներկայացնում են այն դատարանի աշխատանքը, որը վաղուց ի վեր վերացրել է վարչական կալանքը: Բացի այդ` ցածր ատյանի դատարաններին հնարավորություն են տալիս հոդվածները մեկնաբանել ավելի արդյունավետ մեխանիզմով:
Նախադեպային որոշումները մեկտեղող գիրքը կարող է մասնագիտական դասընթացների ժամանակ լինել նաեւ դասագիրք: Այն թույլ է տալիս տեսությունն ու պրակտիկան մոտեցնել իրար: