National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում հույն որոշ պատգամավորների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որոնք նրա բնորոշմամբ՝ փորձում են ստվեր գցել հայ-հունական եղբայրական հարաբերությունների վրա: Գեորգիոս Կոնստանտոպուլոսն իր հերթին նշել է, որ չի կիսում այդ պատգամավորների կարծիքը՝ կարեւորելով խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Շարմազանովը Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտմանը՝ ԱԺ փոխնախագահն արձանագրել է՝ Թուրքիան այս կերպ փաստում է, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am